Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման հստակ ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ մեկ այլ՝ Կոնդի տարածքի նման իրավիճակում հայտնված բնակիչների համար կառավարությունը որոշել է պետական միջոցներով վերսկսել Պարոնյան փողոցի վրա գտնվող շենքի շինարարությունը` նրանց բնակարանային խնդրի լուծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել