Դժվար է հավատալ, սակայն դեռևս կան այնպիսի երևույթներ, որոնց բացատրությունը մինչև այսօր գիտնականները չեն գտնում։ Ինչպես օրինակ՝ երկնքում էլեկտրական լիցքերով գնդերի հայտնվելը, 3 տոննա կշռող քարերի ինքնուրույն տեղաշարժվելը և այլն։
7 Սատուրնի փոթորիկը: 2013թ-ին NASA-ն (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերագնացության գործակալությունը) Սատուրնի վրա հսկայական փոթորիկ նկատեց, որի տրամագիծը հասնում է մինչև 2000 կմ-ի, իսկ դրա արագությունը՝ 530կ/ժ-ի։ Երկրի վրա այսպիսի փոթորիկ կարող էր առաջանալ օվկիանոսում, սակայն հայտնի է, որ Սատուրնի վրա օվկիանոսներ չկան, ու գիտնականները չեն կարողանում բացատրել փոթորկի ծագումը։
6 Սառցե շրջաններ։ Սառցե շրջաններն այլ կերպ հայտնի են որպես սառցե սկավառակներ կամ սառցե թավաներ և առաջանում են բնական պայմաններում՝ 0-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում դանդաղ շարժվող ջրերի վրա։ Գիտնականները չեն կարողանում ստույգ բացատրություն տալ այս երևույթի առաջացմանը, սակայն նրանք ենթադրում են, որ դրանք առաջանում են, երբ ջրի դանդաղ հոսանքի ժամանակ առաջացած շրջանները սառչում են։ Սառցե շրջանների չափերը կարող են հասնել մի քանի սանտիմետրից մինչև 15 մետրի։
5 Կենդանիների տեսքով անձրևներ։ Ժամանակի ընթացքում կենդանիների տեսքով անձրևների տեղումների մի շարք տարօրինակ դեպքեր են գրանցվել։ 2000թ-ին Եթովպիայում միլիոնավոր ձկներ թափվեցին երկնքից՝ մի մասը սատկած, մյուսը դեռևս թպրտացող։ Կենդանիների տեսքով անձրևների պատճառը շատերի կարծիքով տորնադոներն են կամ այլ տեսակ ուժգին փոթորիկները, որոնք ընդունակ են բարձրացնել ու տեղափոխել ջուրը, սակայն այս տեսությունն այնքան էլ իրական չի թվում, քանի որ կենդանիների անձրևները միայն մեկ տեսակի կենդանիների տեսքով է հանդիպում, ինչպես օրինակ՝ ինչ-որ կոնկրետ տեսակի գորտերի տեսքով անձրև։
4 Տիեզերքի ծագումը։ Ժամանակակից աշխարհում «Մեծ պայթյունի տեսությունն» ամենատարածվածն է այն մասին, թե ինչպես է ծագել տիեզերքը։ Այս տեսության համաձայն՝ մոտ 14 միլիարդ տարի առաջ ամբողջ տիեզերքը մեկ կետի մեջ է եղել, որն այնուհետև պայթել ու ընդարձակվել է և շարունակվում է ընդարձակվել մինչև այսօր։ Ինչևէ, տեսությունը բացատրություն չի տալիս տիեզերքի սկզբնական վիճակի մասին՝ միայն բացատրելով, թե ինչպես է այն զարգացել այն պահից, երբ տեղի է ունեցել պայթյունը։ Իսկ ինչն էր նախորդում դրան, ոչ ոք չգիտի։
3 Նավարկող քարեր։ Նավարկող քարեր անունով հայտնի այս երևույթը վերաբերում է հսկայական քարերի տեղաշարժմանը հսկայական տարածքներով առանց մարդկանց կամ կենդանիներ օգնության։ Եղել են նաև դեպքեր, երբ քարերը պարզապես գլխիվայր են շրջվել, փոխել իրենց ուղղությունը։ Այս երևույթի ծագումը հայտնի չէ, սակայն գիտնականները ենթադրում են, որ շարժումը, հնարավոր է, ուժեղ քամիների արդյունք են, որոնք քարերը շարժում են կավի բարակ շերտերի վրայով։
2 Կետերի «ինքնասպանություններ»։ Ամեն արի մինչև 2000 կետ է ափ նետվում ու սպանվում։ Այս երևույթը, որն այլ կերպ հայտնի է որպես «կետերի ինքնասպանություն», հազարավոր տարիների պատմություն ունի։ Բազմաթիվ տեսություններ կան այն մասին, թե ինչու է տեղի ունենում այս երևույթը, սակայն մինչ այսօր գիտնականները չեն կարողանում տալ այս հարցի պատասխանը։
1 Գնդաձև կայծակ: Գնդաձև կայծակը, թերևս, ամենահայտնի բնական երևույթն է, որը գիտնականները չեն կարողանում բացատրել։ Այս օվալաձև կայծակն առաջանում է ամպրոպի ժամանակ։ Սրանց չափերը կարող են հասնել սիսեռի հատիկի չափից մինչև մի քանի մետրի։ Գնդաձև կայծակն ավելի երկար է տևում, քան սովորական կայծակը։ Այս երևույթն ուսումնասիրվում է 1834թ-ից, սակայն մինչ այսօր դրան ամբողջական բացատրություն չի տրվել գիտության կողմից։