«Օրերս մեր խմբագրություն էր դիմել ցմահ ազատազրկվածների հարազատներից մեկը, ում խիստ վրդովեցրել էր բանտախցերի և տեսակցության սենյակների ահավոր վիճակը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում «երկար» տեսակցության գնացած մայրը սարսափել է տեսակցության սենյակում «վխտացող» խավարասերներից: Երբ դժգոհել է, որդին քմծիծաղով նկատել է. «Բա որ բանտախցերը տեսնես»: Իրականում պետբյուջեից գումարը փոխանցվում է, որպեսզի սանէպիդկայանը ստուգումներ իրականացնի և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի, սակայն կես ճանապարհին այդ գումարներն «անհետանում» են: Արդյունքում միջատներն ու ազատազրկվածները սկսել են հանդուրժել միմյանց ու «հաշտ» գոյատևել:

Ազատազրկվածները նշում են, որ նոր բանտապետը նշանակվելուց հետո միայն իր տեղակալներին է փոխում: Նախկինների համեմատ ոչ մի էական տարբերություն չկա: Ավելին, ըստ մեր զրուցակցի, նոր բանտապետը չի ցանկանում, որ իրեն «անհանգստացնեն» որևէ ազատազրկվածի խնդրով»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել