Հունվարի 27-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քնչական բազմաբնույթ միջացառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողներն, ակտիվ համագործակցելով ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ, բացահայտել են հանցագործությունը:  
Փետրվարի 9-ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող երեք անձինք: 
Վերջիններս ձերբակալված են:
Կատարվում է քննություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել