Մեծ Բրիտանիան կրկին ապացուցեց, որ պարանորմալ երկիր է և իրոք եվրոպական աուտսայդեռ.. Ամբողջ պատմության ընթացքում լինելով զուտ կղզի և դրա շնորհիվ խաբեությամբ և այլ կերպ դառնալով աշխարհի կարևորագույն տրանսպորտային միջանցքների, հանգույցների տիրակալը՝ ոչ միայն կարողացավ հրահրել երկու համաշխարհային պատերազմներ, այլ չոր դուրս գալ դրանցից։ Ամբողջ 19-րդ դարն այն փորձեց իրար հակադրել Ռուսաստանն ու Գերմանիան, բաժանելով տիրել Հնդկաստանին, հայ առևտրականների ձեռքից վերցնելով հայկական համայնքները` խլել Հնդկաստանի և Հարավ-Արևելյան Ասիայի հետ առևտուրը։ Ավելին, հենց 1878 թվականին Լոնդոնն իր ձեռքը մեկնեց Ստամբուլին` փրկելով Սան-Ստեֆանոյի պայմանագրի հայամետ կետերից, և դրանից հետո Աբդուլ Համիդը սկսեց հալածել հայերին, իսկ այդ քաղաքականությունը դարձավ արդեն Ցեղասպանություն։ Հենց անգլիացիք աչքաթող արեցին Հիտլերի գալը Գերմանիա` այն հակախորհրդային համարելով։ Պաղեստին, Բենգալիա, Պակիստան... Բայց ամենասարսափելին այն է, որ այսօրվա բրիտանացիք ուրանում են հենց իրենց պատմությունը և անարգում իրենց իսկ նահատակած զինվորներին. 1915 թվականի ապրիլյան Գալիպոլիի ճակատամարտում անգլիական, նորզելանդական, ավստրալիական և կանադական բազմաթիվ բրիգադներ ոչնչացվեցին. պատճա՞ռը, դուրները չէր գալիս, որ Ռուսաստանն Անատոլիայում գրոհի անցավ... Վախենում էին, թե շուտով ռուսները կմտնեն նաև Ստամբուլ... Իսկ այսօր` այս օրերին, բրիտանական վարչապետը հայտարարում է, թե նախընտրում է գնալ Ստամբուլ տոնակատարությունների, և եթե Գերմանիայի վարչապետը մասնակցում է, ասենք, Օսվենցիմի ազատագրման միջոցառումներին, քանի որ այսօրվա Գերմանիան կապ չունի ֆաշիստական Գերմանիայի հետ, փոխհատուցել և առերեսվել է, ապա անհասկանալի է, թե այսօրվա Անգլիան ինչու է մասնակցում իր իսկ զինվորների շիրիմների վրա իրականացվող տոնախմբությանը։ Մի՞թե դա ևս նույն Մեծ Բրիտանիան չէր...
Ամոթ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել