Սկզբում Մայքլ Ջեքսոնը պարզապես քթի ձևն էր ցանկանում փոխել, սակայն, ի վերջո, կատարելության հասնելու ձգտումը շատ ավելի բուռն դրսևորումներ ստացավ։ Ավելի քան 100 վիրահատության ենթարկվելուց հետո նա արդեն ոչ թե կատարելության հասնելու համար էր դիմում պլաստիկ վիրաբույժներին, այլ նախորոդ վիրահատությունների ու ներարկումների բացասական հետևանքները վերացնելու համար։ Ոմանք ասում են, որ պլաստիկ վիրահատությունների միջոցով նա փորձում էր նմանվել Դիանա Ռոսսին, իսկ այլոք էլ կարծում են, որ նա պարզապես փորձում էր ջնջել ցանկացած արտաքին նմանություն իր և ատելի հոր միջև։
Ձախ կողմում 1977 թ.-ի լուսանկար է։ Մայքլը նոր-նոր էր պատրաստվում սոլո կարիերա սկսել։ Չնայած իր հաջողությանը՝ Մայքլն ատում էր իր արտաքինը։ Տարիներ անց նա ասել է. «Մաշկիս այնքան բշտիկներ կային, որ ես ամաչում էի։ Ես ամեն օր արտասվում էի»։ Մայքլն առանձնապես շատ էր բարդույթավորվում իր քթից ու ասում. «Այն շատ մեծ է. ես ցանկանում եմ վիրահատել այն»։ Աջ կողմում 1979 թ.-ի լուսանկար է։ 20-ամյա Մայքլն այստեղ անհամեմատ ավելի ինքնավստահ է։ Նա չէր խոստովանում, որ պարզապես ցանկանում էր ավելի փոքր քիթ ունենալ։ Մայքլն ասում էր, որ կոտրել է քիթը պարի փորձի ժամանակ և ստիպված է եղել քթի վիրահատության դիմել։ Այնուամենայնիվ, երիտասարդ Մայքլն այնքան էլ գոհ չէր այս արդյունքից։ Բժիշկ Սթիվեն Հոֆինը, ով երկրորդ անգամ վիրահատեց նրա քիթը, ասել է, որ Մայքլը շնչառական խնդիրներ ուներ առաջին վիրահատությունից հետո։
Ձախ կողմի լուսանկարը նկարվել է 1983 թ.-ին։ Լուսանկարվելուց կարճ ժամանակ առաջ Մայքլն այտերի մեջ իմպլանտներ էր տեղադրել ու կոպերի լիֆտինգ կատարել։ Աջ կողմի լուսանկարը նկարվել է 1991 թ.-ին, երբ Մայքլը 33 տարեկան էր։ Այս շրջանում նա մենակյաց էր դարձել։ Քթի չորրորդ վիրահատությունից հետո նրա ռնգերը եռանկյունաձև են դարձել։ 1992 թ.-ին նրան տեսել են քթի պրոթեզով։ Նա կրում էր այդ պրոթեզն անհաջող վիրահատությունների կարկատանները քողարկելու համար։ Նրա կզակի վրա նոր փոսիկ էր առաջացել, և նա կզակի իմպլանտներ էր տեղադրել, որպեսզի այն ավելի մեծ երևար։ Մայքլի մաշկն զգալիորեն սպիտակել էր։ Հետագայում նա նշում էր, որ դա վիտիլիգո հիվանդության արդյունքն էր։
Լա Տոյան
Իր քթի առաջին վիրահատությունից առաջ Մայքլը խնդրել է իր քույր Լա Տոյային, որպեսզի նա առաջինը քթի վիրահատության ենթարկվի։ Կոպիտ ասած, նա քրոջն իբրև փորձադաշտ էր օգտագործում, սակայն քրոջ համաձայնությամբ։ Գոհ լինելով քրոջ քթի վիրահատության արդյունքներից՝ նա ինքն էլ դիմեց վիրահատության։
Ձախ կողմում ներկայացված է 1995 թ.-ի նկար։ Այս նկարում Ջեքսոնը 37 տարեկան էր։ Նա արդեն գունատության աստիճան սպիտակ է։ Նա սկսել էր կեղծամներ կրել։ Երբ նրա ընկերներից մեկը՝ աճպարար Ուրի Գելլերը, հարցրել է նրան, թե ինչու է նա իր արտաքինը փոխում, Մայքլը պատասխանել է, որ չի ցանկանում հոր նման լինել։ Այդ շրջանում Մայքլն ամուսնացած էր Էլվիսի դստեր՝ Լիզա Մարի Փրեսլիի հետ։ Հաջորդ տարի նրանք ամուսնալուծվեցին։ Աջ կողմում 2002 թ.-ի լուսանկար է։ Մայքլի քիթն աղավաղված է։ Քթի վիրահատությունների առաջատար մասնագետ Պամելա Լիպկինն ասել է, որ Մայքլի քիթը տեսքի բերելն ահռելի բարդություն է իրենից ներկայացնում։
Ձախ կողմի լուսանկարը նկարվել է 2003 թ.-ին։ Այստեղ նա ավելի կանացի տեսք ունի, թեպետ լուսանկարը նկարվել է իր երրորդ երեխայի՝ Բլենքեթի ծննդից հետո։ Աջ կողմի լուսանկարը նկարվել է 2009 թ.-ին։ 50-ամյա Ջեքսոնն իր կյանքի վերջում պարտքերի մեջ խրված էր։ Նա բուռն կերպով պատրաստվում էր համերգների, սակայն այդպես էլ չհասցրեց ուրախացնել ի երկրպագուներին իր վերադարձով մեծ բեմ։
Շատերն են ցանկանում իմանալ, թե ինչպիսին կլիներ Մայքլ Ջեքսոնը, եթե պլաստիկ վիրահատությունների չդիմեր։ Ամենագետ համակարգիչն այդ հարցի պատասխանն էլ ունի։ Ահա այսպիսին կլիներ Մայքլն այսօր, եթե պահպաներ իր բնական տեսքը, թեպետ սա լոկ համակարգչի կարծիքն է, իսկ նրան անվերապահորեն հավատալ չարժե։