Մեկ-մեկ ուզում եմ ազգիս թշվառ մասին մի երկու բան ասեմ, բայց ինձ պահում եմ. հիմա էլ չեմ ասի, բայց մի թեթև կշոշափեմ: Ազգիս ստվար հատված, էդ որ ձեզ շանս ա պետք կառավարությանը փնովելու, ղարաբաղցիներին կպնելու, էդ գիտեինք, բայց այ որ զոհված Զինվորի մասին նորության տակ հետույք եք պատռում՝ զռռալով, որ.
1. չեղավ մի հատ ղարաբաղցի մեռնի,
2. չեղավ մի հատ պաշտոնյայի տղա մեռնի,
3. ու՞ր ա նայում կառավարությունը, խի՞ չի պատժում,
4. մեր երեխեքն ինչի՞ համար են ծառայում,
5. ու սենց լիքը էշություններ...
Եկեք գլխներիդ չեղած պարունակությունը պալիտ մի արեք ու զոհվածին հարգելով՝ քոմենթներում մի կիլդիմվեք: 
Կամ ասենք, որ պաշտոնյայի տղա մահացավ, էլի մեր տղեն չի լինելու՞ (էդ որ պաշտոնյա հալով իր տղուն ուղարկում է Բանակ ու էն էլ առաջին գիծ՝ էդ արդեն մեծ բան ա, որ բերաններդ փակեք): Կամ որ ասում եք՝ խի՞ պաշտոնյայի տղեն չի ծառայում, էդ խի՞ նենց ձեր նման շատերի տղերքը ծառայու՞մ են. ինչ-որ չեմ տենում: Կամ, որ ասենք եզ-եզ բլթցնում եք. պոստերում ղարաբաղցի չկա կամ խի՞ ղարաբաղցին չի գալիս Հայաստանի սահման պահելու. դու գոնե Ղարաբաղի բնակչության թվաքանակը գիտե՞ս, կամ ասենք ո՞վ ա տեսել՝ մի տեղ, որտեղ մի կերպ են զորք դզում, որ պոստերը պահեն՝ Զինվոր ուղարկեն ուրիշ, ավելի հանգիստ տեղ, ծառայելու. դուք սենց բան տեսե՞լ եք: Հիմա հարց. որ ասում եք՝ պոստերում ղարաբաղցի չկա (ասողներից շատերը կամ գիտակ կնանիք են, կամ էլ բանակից թռած, բայց հոգով հայրենասեր տղեք), որտեղի՞ց եք վերցնում. ինձ էնքան հետաքրքիր ա: Գնացել, տեսե՞լ եք. կամ, որ մի պոստում չկա, էդ նշանակում ա, որ ոչ մի պոստում չկա՞: Կամ թեկուզ ծանոթդ որ մի պոստում ղարաբաղցի չի տեսել, նշանակում ա չկա՞։ Ես էլ քո ուղեղը չեմ տենում, նշանակում ա՝ չկա՞: Բլթեր անելուց առաջ մի քիչ մտածեք ու նոր խոսացեք. երկար պոստեր են՝ ամեն մի խրամատում մի Արցախցի էլ որ կանգնի, ուրեմն վերջ՝ էդ մի բուռ ՀՀ մարզի (Արցախի) զորակոչիկները պրծնում են:
....
Ու գիտե՞ք՝ վատը որն ա. ազերիներին հաջողվում ա ֆեյք էջերով մեր ազգին իրար խառնել, հային հանել «ղարաբաղցու» դեմ, կիլդիմ շինել ու կողքից վայելել եփած բորշը, որի միսն էլ հենց դու՛ք եք: Ֆեյք էջի՝ դեպի Հայաստանը, վիրավորական քոմենթի տակ էլ կգրեն. այո՛, դու ճիշտ ես. համամիտ եմ, կեցցե՛ս... Էդա-էդա, գնացեք Ադրբեջան, նույն գաղափարին եք դավանում, հայի մահն եք ուզում (թեկուզ պաշտոնյայի տղու), երկրից էլ դժգոհ եք, ձեզ էլ կսարքեն ազգի հերոս, Սաֆարովի դմակն էլ կտան, կպաչեք, կդառնաք աչքների լույսը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել