Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ու բանակցությունների ժամանակ թույլ է տվել արարողակարգի խախտում: Բանն այն է, որ հանդիպման ու բանակցությունների սրահում դրված են եղել Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային դրոշները, իսկ ԵՄ դրոշն ուղղակի չի եղել: Պահն աննկատ չի մնացել լրագրողների, վերլուծաբանների ու բլոգերների ամենատես աչքից:
Ուկրաինացի լրագրող Օլեգ Խավիչն արդեն հասցրել է այս մասին գրել իր բլոգում: «ԵՄ դրոշը պարտադիր պետք է լինի անդամ պետությունների ազգային կամ որ նույնն է՝ պետական դրոշների կողքին ցանկացած միջոցառման ժամանակ. սա արարողակարգ է, և այդ արարողակարգի խախտումն ուղղակի վրիպում է, անփութություն, թե ուղերձ, դեռ ժամանակը ցույց կտա»,- նշել է լրագրողը։
tvzvezda.ru

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել