Լավ հասկանում եմ, որ տեղեկատվական պատերազմ է մեր ու ադրբեջանցիների միջև, բայց ինչպես իրական պատերազմում, էս պատերազմում էլ չի կարելի խալաստոյ կրակել: Մեկ-մեկ էնպիսի տպավորություն եմ ստանում, որ էս երկրում ընդամենը մի երկու-երեք հոգի գիտի ադրբեջանական կայքերի, զլմ-ի ու ֆորումների տեղերը: Ու էդ մի քանի հոգին կմնան, կմնան ու մեկ էլ կսկսեն՝ ադրբեջանցիք հարյուրներով զոհեր ունեն, էնտեղ օրը մի գյուղ աշխարհի երեսից վերանում է, սգից չեն հասցնում դուրս գալ, սև դրոշներով են ողողված բնակավայրերը, նրանց զինվորները վագոններով լցվում են Կասպիցը ու էդ կարգի օդի մեջից վերցրած լուրեր: Չկան հավաստի հղումներ, աղբյուրներ: Իսկ եթե կան հղումներ, ապա ինչի՞ չեք հրապարակում: Էն տպավորությունն է, որ էդ մարդիկ Ադրբեջանի թաղման բյուրոյում են աշխատում: Հակառակորդին էշ սարքելով՝ բթացնում եք մեր հասարակության զգոնությունը: Անկախ էն բանից, թե ինչ կարգի երկիր է Ադրբեջանը, ինչ կարգի բանակ ունի, փաստը մնում է փաստ՝ իրենք լուրջ սպառնալիք են մեր համար, ու էդ սպառնալիքն օդի միջից վերցրած եզրակացություններով, ռեմբոյական սցենարներով գրված լուրերով չենք չեզոքացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել