Ադրբեջանական Region tv-ն տեսանյութ է նկարել, իբր հայերը երեկ գնդակոծել են իրենց Ալի Բեյլի գյուղը: Գյուղացիներից մեկի պատմելով՝ փամփուշտներից մեկը տանիքից մտել է տուն, միայն հրաշքով չի վնասել սենյակում եղած երեխային: Ու էտ նույն պահին առաստաղի վրա մի հատ ծակ է ցույց տալիս, որն ավելի շատ նման է սովետական ռադիատորները կտրելուց հետո մնացած հետքին, էն էլ սենյակի անկյունում: Մեկ էլ մի հատ գայլի երախն ընկած ոչխարի են ցույց տալիս, ոտքը կտրված, ու երևի շատ ցավ են ապրում իրենց ազգակից կենդանու վերքից, մոնտաժային հնարքով ծածկում են: Երևի մոռացել են, որ հայ զինվորը խաղաղ բնակիչների վրա չի կրակում, իսկ կրակելու դեպքում էլ չի վրիպում, հիշողությունները վերականգնել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել