Թուրքական «Թուդեյզ Զաման» օրաթերթի ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սեգալը գրում է. «Իրանը, ըմբռնելով ԱՄՆ-ի թուլությունները, համառորեն գործում է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ու Պաղեստինի ճակատներում:
Եթե փորձենք տարածաշրջանում թվարկել ամենաազդեցիկներին, հաստատ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն ու դրա «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին առաջին հորիզոնականում կլինեն, որտեղ ուրիշ ոչ մի մրցակից չի սպառնում իրենց:
Իրանն իր առաջնորդության պատգամն է տարածում տարածաշրջանում, ու դա կատարվում է Թուրքիայի դիրքերի անկմամբ:
Թուրքիան 10 տարի առաջ համարվում էր առաջատար երկիր, իսկ այսօր ամենուր քննադատության է ենթարկվում: Թուրքիան ամեն օր ավելի է մեկուսացվում, ու ոնց որ Իրանի ու Թուրքիայի դերերը փոխվել են միմյանց հետ:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել