Կարծում եմ՝ ստորև բերված փաստարկներով կհիմնավորեմ, թե ինչու եղավ Բերձորի միջադեպը.
1. Հարյուրամյակն առանց ռեժիմի կարգախոսը ոչ միայն անընդունելի է ռեժիմի համար՝ որպես սեփական գոյության դեմ ակցիա, այլ նաև անընդունելի է հանրության լայն հատվածի համար։
2. Այդ օրը (իշխանությունները մի քանի տարի այդ ուղղությամբ են աշխատել, և դա ՏՈՆՈՒՄ են) մեր երկիր են ժամանելու հավանաբար մի քանի երկրների ղեկավարներ։
3. Իրենց միջոցառումը չխանգարելու համար ռեժիմին պետք էր նախապես չեզոքացնել կազմակերպիչներին և հնարավորինս արժեզրկել նրանց։
4. Չլիներ Բերձորում, լինելու էր մեկ այլ վայրում և առաջիկայում։
5. Չեմ արդարացնում այդ օրը ռեժիմափոխ անելու մտադրությունը (հազարավոր այլ օրեր կան, եթե իսկապես ունես հնարավորություն այդ օրն իշխանափոխության, ապա այլ օրեր էլ կունենաս), բայց դատապարտում եմ այն ապօրինությունը, որը որդեգրել էր ոստիկանությունը և կիրառված մեթոդները։
Չափազանց թանկ է նստում ժողովրդի վրա։
Հ.Գ. …….
Հ.Գ.Գ. Համազգեստից հանեք այդ ոստիկաններին և կտեսնեք նրանց վրա դաջված մահիկը, ի դեպ, հագցնողներդ էլ եք մահիկակիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել