Ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ այսօր երեկոյան կմեկնեն Մոսկվա, որտեղ ներկա պահին գտնվում է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևում գտնվող Ջոն Քերրին ուկրաինական իշխանություններին 16,4 մլն դոլարի մարդասիրական օգնություն էր առաջարկել, որը նախատեսվում է ծախսել Ուկրաինայի արևելքի թեժ գոտու բնակչությանն օժանդակելու համար: Նշվում է նաև, որ Քերրին Կիևում արդեն հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: 


Աղբյուրը` gazeta.ru

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել