Ի հեճուկս սեփական հավաստիացումների ու խոստումների՝ ԵՄ-ն կրճատել է ուկրաինական ապրանքների գնումը՝ միաժամանակ ավելացնելով ապրանքների մատակարարումը Կիևին: Մասնագետներն այս առնչությամբ արդեն իսկ ահազանգում են` մտավախություն հայտնելով, որ նման քաղաքականությունը հղի է Ուկրաինային դեֆոլտի բերելու վտանգով:
Ի դեպ, այն պահից ի վեր, ինչ Ուկրաինան միացավ ԵՄ Ասոցացման համաձայնագրին, երկրի արտահանումն ավելացել է ընդամենը 2,1%, մինչդեռ դեպի Ռուսաստան մատակարարումը կրճատվել է 34,7%-ով, այն դեպքում երբ Ասոցացման համաձայնագրով ենթադրելի էր, որ ԵՄ-ն պետք է բացի սեփական շուկաներն ուկրաինական ապրանքների առաջ՝ վերացնելով մաքսերի 98%-ը: Սակայն իրականությունն այն է, որ ԵՄ 28 անդամ պետություններից 14-ը կրճատել են ուկրաինական ապրանքների ներկրումը սեփական շուկաներ, ի շարս որոնց` Ֆրանսիան` 23,1%-ով, Իռլանդիան` 46,7%-ով, Բուլղարիան` 5,3%-ով, Մալթան` 68,3%-ով. Էստոնիան ու Դանիան` 16%-ով:
Աղբյուրը` tvzvezda.ru

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել