Կան մարդիկ, որ թվում է՝ խնդիրներ ընդհանրապես չունեն։ Նույնիսկ ամենածանր իրավիճակներում նրանք միշտ պահպանում են իրենց երջանկության չընկրկող զգացումը։ Այս ամենն իրականում վերաբերմունքի, աշխարհայացքի, գիտակցված ջանքերի ու սեփական եսը ճանաչելու արդյունքն է։ Ահա մի քանի պատասխան այն հարցին, թե ինչու են որոշ մարդիկ միշտ ուրախ ու երջանիկ։
♦ Նրանք կառավարում են իրենց սպասումները։ Նրանք չեն կոտրվում, երբ չեն ստանում այն, ինչ ցանկանում են, չեն մոլորվում՝ կարծելով թե յուրաքանչյուր իրավիճակից միայն լավագույնն է պետք սպասել։ Յուրաքանչյուր իրավիճակին նրանք գործնական են մոտենում՝ հուսալով լավագույնը, սակայն պատրաստ լինելով վատագույնին։
♦ Նրանք իրենց առաջ անիրատեսական ստանդարտներ չեն սահմանում։ Նրանք իրենց կյանքը չեն ապրում կատարելության անիրատեսական տեսլականի հետևից վազելով՝ մշտապես հայտնվելով անբավարարվածության ու հիասթափության առաջ։
♦ Նրանք ոչինչ չեն թերագնահատում։ Երջանկությունը բավարարվածության զգացման մեջ է։ Նրանք, ովքեր չեն կարողանում կանգ առնել ու գնահատել այն ամենն, ինչ իրենք ունեն այս պահին, երբեք իրական բավարարվածություն չեն ապրի։
♦ Նրանց համար նյութականն առաջնայինը չէ։ Նրանք գիտեն, որ փողը չի կարող գնել երջանկությունը, որովհետև կենսափորձից գիտենք, որ երբեք ոչինչ չի բավարարում, քանի որ միշտ ավելի նոր ու ավելի լավ մի բան կա, որ ուզում ես ձեռք բերել։ Ո՞վ է երբևէ բավարար չափով փող ունեցել։
♦ Նրանք չեն կորցնում իրենց ամեն մանրուքից։ Նրանք չեն քրտնում ամեն մի մանրուքից կամ իրենց ժամանակը վատնում՝ անհանգստանալով այն ամենի համար, որն իրականում ոչ մի կարևորություն չի ունենա օրվա վերջում։ Նրանք թույլ չեն տալիս, որ բացասական մտքերը պարուրեն նրանց՝ շեղելով ու ճնշելով։ Կյանքը չափազանց կարճ է, որ այն ծախսես անհանգստությունների վրա։
♦ Նրանք սիրում են իրենց։ Նրանք անկախ են, նրանք հոգ են տանում իրենց մասին ու հասկանում են, որ պետք է իրենց կարիքներն առաջնային տեղում դնել՝ մյուսների կարիքները նույնպես հոգալու համար։ Նրանք իրենց համար ժամանակ են գտնում ու սեփական ուժերի վրա են հույս դնում ու աշխատում են իրենց ուզածին հասնելու համար։
♦ Նրանք վայելում են փոքրիկ բաները։ Նրանք կանգնում են վարդերից հոտ քաշելու համար։ Նրանք սովորում են պարզություն ու խաղաղություն գտնել, երբ դա հնարավոր է, ընդունում են հյուրընկալությունները կամ անծանոթի հետ հետաքրքիր քննարկումները։ Նրանք չեն թերագնահատում ու անտեսում կյանքի փոքրիկ բաները, որոնք նույնպես կարող են կարևոր լինել։
♦ Նրանք կարող են հարմարվել։ Նրանք չեն վախենում փոփոխություններից ու աշխատում են ամեն նոր իրավիճակ լավագույնս օգտագործել՝ լավն ու վատը քաղելով։ Նրանք զարգանում են ճնշումների հանդիպելով, ու նրանց հեշտությամբ հանկարծակիի չես բերի, և նրանք մշտապես գրկաբաց են ընդունում կյանքի տեմպի յուրաքանչյուր փոփոխություն։
♦ Նրանք փորձարկումներ են անում: Նրանք նոր բաներ են փորձում, նոր համեր, գույներ ու չեն վախենում նոր փորձարկումներից։ Նրանք երբեք չեն պատվիրում միևնույն մենյուից։
♦ Նրանք չեն շտապում։ Նրանք հենց այնպես չեն շտապում կյանքի միջով։ Նրանք աշխատում են իրենց սեփական օրակարգի վրա այնքանով, որքանով կարողանում են ու կյանքով շարժվում իրենց սեփական տեմով։
♦ Նրանք սիրում են սովորել։ Գիտելիքներ ստանալը նրանց ոգեշնչված է պահում ու պահպանում կյանքի հանդեպ նրանց հետաքրքրվածությունը։ Նրանք սիրում են տեղեկացված լինել ու յուրաքանչյուր իրավիճակում սովորում այնքան, որքան կկարողանան։
♦ Նրանք միշտ փորձում են կատարելագործվել։ Ինքնակատարելագործման ձգտումը շարունակական հաջողության գաղտնիքն է։ Անկախ նրանից, թե ինչ են նրանք անում, նրանք ձգտում են ավելի ու ավելի կատարելագործվել դրանում՝ սոցիալական շփումներից մինչև առօրյա գործեր։ Նրանց ձգտումները՝ ամեն ինչում լավագույնը լինել, ի վերջո իրագործվում են։
♦ Նրանք ապրում են պահը։ Նրանք չեն ապրում վաղվա համար կամ շարունակ թափառում երեկվա հիշողությունների մեջ։ Յուրաքանչյուր օրը նոր հնարավորություն է, գրքի նոր գլուխ։ Նրանք ապրում են պահն ու, այդպես անելով, լավագույնը քաղում դրանից։
♦ Նրանք ասում են «այո»։ Նրանց շուրթերից ավելի հաճախ «այո», քան «ոչ» կլսեք։ Պարտադիր չէ, որ նրանք ձանձրանան, որ դուրս գան, նրանք չեն վախենում նոր հնարավորություններից կամ այնպիսի բաներից, որոնք նոր ու անհարմար կարող են թվալ։
♦ Նրանք ճանաչում են իրենք իրենց։ Ամենակարևորն այն է, որ նրանք ամբողջովին ճանաչում են իրենք իրենց։ Նրանք գիտակցում ու հասկանում են, թե ինչ վիճակում է նրանց միտքը։ Եթե ինչ-որ բան անհանգստացնում է նրանց, նրանք հարթում են դա։