Զգուշացում իրավաբանական և հաշվապահական ծառայությունների սպառողներին

Տրոհվել և բազմացել է «AM» ընկերությունը: 
Այսուհետ շուկայում կգործեն երկու ընկերություններ, որոնք հանդես կգան համանման բրենդի ներքո. AM TAX & ACCOUNTING (հարկեր և հաշվապահություն) և AM LAW FIRM (իրավաբանական ընկերություն): 

 

Հանրությանը և գործարարներին շփոթմունքից զերծ պահելու նպատակով տեղեկացնում ենք, որ «AM հարկեր և հաշվապահություն»-ը ստեղծվել է «AM իրավաբանական ընկերության» ֆինանսական թիմի կողմից և իր հաճախորդներին սպասարկելու է որպես անկախ ընկերություն` ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների լայն շրջանակով: 

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում, հարկային ու մաքսային օրենսդրության էական ու անընդմեջ փոփոխությունների ժամանակաշրջանում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական այս բարդ իրավիճակում «AM հարկեր և հաշվապահությունը» կօգնի իր հաճախորդներին օրինական ճանապարհով նվազեցնել հարկային վճարումներն ու գործառնական ծախսերը: Այս և այլ օգուտները նորաստեղծ հաշվապահական ընկերությունը կապահովի հետևյալ ծառայությունների միջոցով. 

Հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Հարկային խորհրդատվություն

Հարկերի պլանավորում և օպտիմիզացիա

Ներկայացուցչություն և շահերի պաշտպանություն հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում

Հարկային Due Diligence

Կազմակերպության ֆինանսական գործունեության վերլուծություն և պլանավորում

Շրջանառու կապիտալի կառավարում

Ներքին վերահսկողական համակարգերի մշակում

Կից նյութն այստեղ

www.accountingam.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել