Փաստորեն, դեռ դեկտեմբերին անգամ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է անձամբ խնդրել Ժիրայր Սեֆիլյանին՝ Արցախը չխառնել ՀՀ ներքաղաքական խնդիրներին, բացատրել, որ այդ շրջանում գրեթե ամեն օր թշնամու հարձակումներ են տեղի ունենում: Եվ այն ժամանակ վերջինս ասել է, թե իր որոշումը միայնակ չի ընդունում:

Ստացվում է, որ այդ նախախորհրդարանում կամ առկա են այլ դերակատարում ունեցող անձիք, ընդ որում` ապազգային տրամադրված, կամ այն իրոք ղեկավարվում է դրսից։ Եվ եթե Սեֆիլյաննն այս ամենից հետո գնաց այդ քայլին, իրեն ծառայեցրեց սադրիչներին, չկանխեց դեպքի մասին հակահայկական տեղեկատվության տարածումը, կարելի է ասել, որ նա կորցրել է ազատամարտիկ լինելու իր երբեմնի համբավը և պատիվը.. Եթե նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր կարող են մեդալ վերադարձնել, դրանով անպատվել Արցախի պետականությանը, մյուս բոլոր ազատամարտիկներին և ողջ հայությանը, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել, ասելով` «տես՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»:

Դա ոչ թե իշխանության մոտ կանգնած կուսակցությունից ստացած մեդալից հրաժարումն է, այլ պետականության, որը կերտվել է մեր հայրերի և եղբայրների, մեր մայրերի և քույրերի արյամբ, քրտինքով, զրկանքներով, բլոկադայի ճիրանները վերապրածների ցավով և անհուսությամբ...

Եվ ԼՂՀ ղեկավարության, պաշտպանության նախարարի խնդրանքներից հետո նմանատիպ ակցիային արդեն իսկ մասնակցելը խոսում է նրա մասին, որ Սեֆիլյանը կամ արդեն զուտ կամակատար է, կամ կորցրել է իր արժանապատվությունը հանուն նեղանձնական ամբիցիաների, այլ կերպ դա մեկնաբանել հնարավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել