Ռազմական ինստիտուտում սպանության կասկածյալ գնդապետի որդին (photo)Lorinews.am-ը գրում է․

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Գեղամ Հարությունյանի խոսքով՝ կատարվածը հանգամանորեն է քննվելու եւ համապատասխան մարդիկ քրեական, վարչական եւ կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու: «Ամբողջ ինստիտուտի ղեկավարության, դասախոսական եւ սպայական կազմի վրա է ընկնում նաեւ բարոյականության պատասխանատվության բեռը: Սա հասկանալի է բոլորին:

Հիմա կապված ինստիտուտի հետ՝ ուրիշ դեպքերում մենք բողոքում ենք, որ պաշտոնյաների երեխաները չեն ընտրում զինվորական դառնալու մասնագիտությունը եւ առհասարական կուրսանտ դիմելու սոցիալական կազմն ուսումնասիրելով՝ այն չէ, ինչ դուք եք ասում: Իհարկե, գործում կա պետի տեղակալի որդի, սա ոչ ոք չի հերքում: Բայց այս ինստիտուտը անգործ չէ, տալիս է սահմանը պաշտպանող զինվորականներ, հենց օրինակ՝ Զորիկ Գեւորգյանը, Հայկ Խալաթյանը»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Հայկազի սպանության մեջ մեղադրվողը ռազմական ինստիտուտի պետի տեղակալի որդին է. ՊՆ (Ֆոտո)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել