...Եվս մի կարճ ժամանակի ընթացք, և ամենքս ականատես կլինենք դեմքեր ու արարքներ քողարկող շղարշների վերջնական ընկնելուն: Պարզ կդառնա այլևս, թե ովքեր են շտապելու դարդանելական շքախնջույքին, և ովքեր են իրենց խոնարհումը բերելու միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակման խնկարկումին... Այլևս անհնար կլինի թաքցնել փերինչեքյան «միջազգային սուտ» տեսության անմեղսունակ-անտեղյակ համակիրներին, քանզի սույն «միջազգային սուտն» արդեն չոքում է իրենց հավաքական դռանը... Եվ ակնհայտ է դառնալու, թե ով ինչ քամու դեմ է առագաստ բացելու, և ով ինչ գույնի նժույգ է լծելու իր քաղաքական կառքին... Քնով չընկնենք, մեզ պինդ պահենք մեր հրեղեն Քուռկիկ Ջալալու թամբին ու շողացնենք-խաղացնենք մեր երկնառաք զորավոր Թուր-Կեծակին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել