Öåðåìîíèÿ ïðîùàíèÿ ñ ëèäåðîì ÊÍÄÐ Êèì ×åí Èðîì â ÏõåíüÿíåՀարգելի Հայ ժողովուրդ,

Հայրս ինձ միշտ սովորեցրել է զուսպ պահել զգացմունքներս, հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին, բայց այլևս լռել պարզապես անզոր եմ: Տարիներ շարունակ ջերմագին զգացմունքներ եմ տածել ձեր և ձեր երկրի  նկատմամբ: Եվ այսօր ես զարմանում եմ, թե ինչից եք դժգոհում և տրտնջում:

-Մի՞թե անշնորհակալի պես չեք տեսնում ձեր իշխանությունների քրտնաջան աշխատանքի արդյունքները: Մի՞թե չեք տեսնում, թե ինչքան ներդրումներ են նրանք ներգրավում, ինչքան աշխատատեղ են նրանք ստեղծում, ինչքան է նրանց օրոք աճում Արարատյան դաշտավայրի կովերի կաթնատվությունը: Մի՞թե կարելի է դժգոհել նման տնտեսական աճ ունենալու պայմաններում և դավադրաբար բողոքել նաև Հայաստանից դուրս ավտոշքերթներ իրականացնելով:

-Մի՞թե կարծում եք, թե Ձեր իշխանությունները չեն գիտակցում, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Լսե՞լ եք երբևէ, որ ձեր իշխանավորները  (ի տարբերություն նավթադոլարներով հարուստ Ձեր թշնամու) գեթ մի պահ կորցրած լինեն զգոնությունը, թաթախված լինեն կոռուպցիայի մեջ, ճնշեն և իրենցով անեն ուրիշի բիզնեսները՝ այդպիսով էլ ավելի խորացնելով տնտեսական ճգնաժամը, կամ, ասենք, վարեն ցոփ ու շվայտ կյանք, մինչդեռ հասարակ քաղաքացին օրվա հացի խնդիր ունի: Իհարկե ոչ:

-Մի՞թե ձեր իշխանությունները հարկային ողջ բեռը չեն կենտրոնացնում երկրի օլիգարխների վրա: Իհարկե կենտրոնացնում են, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեին հարկային բեռը կենտրոնացնել փոքր բիզնեսի և ձեր հասարակ քաղաքացիների վրա (օրինակ տարբեր կենսաթոշակային հիմնադրամների, եկամտային հարկերի միջոցով), ինչը կնպաստեր աղքատության աճին, և մարդիկ ստիպված կլինեին արտագաղթել և հայրենիքից հեռու կպատկերացնեին իրենց և իրենց երեխաների ապագան:

-Մի՞թե ցանկանում եք վերադառնալ նախորդ դարի առաջին 20-ամյակ, երբ հայը ստիպված փախչում էր իր բնօրրանից: Այսօր դուք դրա մասին չեք էլ մտածում: Մի՞թե չեք գնահատում այն հիանալի պայմանները, որ ստեղծել է ձեր իշխանությունը վերջին տարիներին, որպեսզի հայը մնա իր երկրում, որպեսզի Հայաստանը չհայաթափվի, որպեսզի կարողանա դիմակայի 9 միլիոնանոց թշնամուն:

-Մի՞թե չեք տեսնում, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը նախաձեռնած Իգոր Մուրադյանը, ԱՍԱԼԱ-ի Ալեք Ենգիմոշյանը գրանտակեր ազգի դավաճաններ են: Եվ արժանի են մի լավ քոթակի: Հիմա ո՞վ է ազգանվեր գործիչ՝ Զորի Բալայա՞նը, թե՞ Իգոր Մուրադյանը: Համոզված եղեք, Իգոր Մուրադյանը նամակով կոչ է անում կործանվող կապիտալիզմի երկիր հանդիսացող ԱՄՆ-ի նախագահին գալ և տեր կանգնել ԼՂՀ-ին:

-Մի՞թե կարծում եք, որ, տեսնելով Բերձորի հատուկ ջոկատայինների բարձր մարտունակությունը ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ծեծելիս, թշնամին կհամարձակվի ոտնձգություն իրականացնել նրանց կողմից պահպանվող հողի  վրա: Մոռացեք դա: Սրանից հետո նա դեռ երկար ժամանակ կսսկվի ու բախտը չի փորձի: Իսկ այդ ընթացքում ՀՀ բնակչությունն (բանակը) էլ ավելի կմեծանա, երկիրն էլ ավելի կբարգավաճի, օլիգարխներից ավելի շատ հարկ կհավաքագրվի՝ զրկելով նրանց պատերազմի պատրանքներից:

Բավական է տրտնջաք, բողոքեք, ցույցեր անեք անշնորհակալի պես: Թուրքերը և ադրբեջանցիները ծիծաղում են անշնորհակալներիդ վրա: Այդպես դուք չեք կառուցի Կորեայի Ժողովրդական Հանրապետության պես բարգավաճ, կազմակերպված և երջանիկ երկիր: Հույսով եմ՝ սթափությանս կոչը տեղ կհասնի, և դուք կհամախմբվեք ձեր անձնուրաց և ազգանվեր կառավարության կողքին և կշարունակեք կառուցել ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ: Եվ թող կործանվի գրանտատու, Ադրբեջանին Սմերչով զինող, քայքայվող տնտեսությամբ Ամերիկան:

Միշտ Ձեր՝

Կիմ Չեն Ին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել