Անկախությունը, Հաղթանակը, Ղարաբաղցին և Հայաստանցին: 
Ի՞նչ եք կարծում, հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության օրո՞ք է անկախ ապրել, թե՞ այսօրվա ՀՀ-ում...
Հայաստանի ժողովուրդը Սովետի ժամանա՞կ էր անկախ ապրում, թե՞ հիմա...
Ղարաբաղցիներն Ադրբեջանի կազմու՞մ էին անկախ, թե՞ հիմա...
Բաքվի հայությունն Ադրբեջանու՞մ էր լավ ապրում, թե՞ Հայաստանում:
Կարելի է երկար շարունակել, բայց այս մի քանի օրինակներն էլ հերիք են շատ ու շատ հայկական խնդիրներ հասկանալու համար:
Սովետին կարոտող հայաստանցիներին ասում ենք ստրկամիտներ, բաքվեցիները խոստովանում են, որ Բաքվում լավ էին ապրում, նրանց կոչում ենք թուրքեր, նույն ռեակցիան ղարաբաղցիների նկատմամբ է:
Այս ամենը հայրենասիրության, անկախության և այլ սիմվոլների թյուրըմբռնում է, անկեղծության պակասի և տգիտության հետևանք է:
Անկախությունը, Հայրենասիրությունն ու Հաղթանակը զուտ խոսքեր չեն, այդ խոսքերից մարդիկ չեն կշտանում, երջանկության զգացողություն չեն զգում: Մենք ուզում ենք մարդկանց ստիպել, որ ասեն հակառակը՝ ԿԵՂԾ հայրենասիրությունից ելնելով:
Մարդու կյանքը շատ կարճ ակնթարթ, է և ցանկացած մարդ ցանկանում է երջանիկ ապրել հենց կյանքի օրոք: Երիտասարդ տարիքում՝ որպես լիարժեք երիտասարդ, ծերության օրոք՝ ապահով, պաշտպանված, առողջ, շրջապատված իր գերդաստանով...
Հիմա անկեղծ ասեք, ինչպե՞ս պիտի ղարաբաղցիների, հայաստանցիների,բաքվեցիների զգալի մասը չերազի սովետական ժամանակները, երբ մարդիկ ավելի անկախ ու ազատ էին, քան այսօրվա Հայաստանում: Ինչու՞ է մեր ժողովրդի մեծ մասն օրնիբուն դժգոհում սեփական երկրից, սեփական կյանքից ու աշխարհից...
Որովհետև մարդիկ ոչ Անկախ են, ոչ Ազատ են, ոչ էլ ռեալիզացված:
Ինչու՞ մեր ժողովուրդն իրեն Հաղթող չի զգում...
Որովհետև Հաղթանակն ինքնանպատակ չէ, դատարկ բառ չէ, Հաղթանակը ենթադրում է կոնկրետ վերելք, խոստումնալից ապագա և բարեկեցիկ կյանք:
Իսկ մեր Փառապանծ Հաղթանակ տարած ԺՈՂՈՎՈՒՐԴՆ արդյունքում ապրում է պարտված ժողովրդից, շատ ավելի վատ, շատ ավելի ընկճված և բոլոր առումներով շրջափակված վիճակում...
Եվ ուրեմն, մարդու կյանքն անձեռնմխելի արժեք է՝ անկախ ազգությունից, սեռից և ռասսայից: 
Իրականությունը բոլոր բառերից և խոսքերից իրական է, եթե իրական, շոշափելի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՂԹԱՆԱԿ չունենք, ոչ Հայաստան կունենանք, ոչ Ղարաբաղ, սա չափազանցություն չէ, մենք հասել ենք պատմական շատ կարևոր կետի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել