Հայեր ջան, որ մի լավ գործ եք անում՝ ազգանպաստ-հայրենասիրական կլինի, կամ թե անհատ-մարդասիրական, կապ չունի մեծ, թե փոքր մաշտաբի, աշխատեք դրան խառնեք նաև համեստությունը, ինչպես ոսկե մատանու վրա ադամանդե քարն է զարդարում, չբտվեք փառամոլությամբ և վերևից ներքև նայեք ուրիշներին, գոռոզաբար՝ պատեհ անպատեհ երեսով չտաք, էնպես չպահեք ձեզ, որ դուք արդեն խոսալու ու գոռալու տեղ ունեք նրանց վրա, որոնք ձեր կարծիքով չեն արել նույնը՝ ինչ դուք, միգուցե՞ նենց ստացվի , որ նրանց ոսկին արդեն զարդարված ա ադամանդով, և ստպիված չլինեք ամոթից գլուխներդ խոնարհեք, հիշեք՝ համեստությունը նաև ուժեղ լինելուց էլ է առաջանում :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել