Այո, այո, վերնագիրը շատ ճիշտ եք կարդացել: Ասեմ ավելին, դա պապական եկած սովորություն է: Պատմականորեն հայ մեծահարուստները այդպես էլ չկարողացան հասկանալ, որ իրենց հարստությունը պաշտպանության կարիք ունի: Մեր այսօրվա օլիգարխներն էլ նրանց հավատարիմ հետնորդներն են: Ժամանակին հայ մեծահարուստները ազգային բանակ ունենալու համար ներդրումներ անելու փոխարեն ֆինասավորում էին երիտթուրքերի հեղափոխությունը: Երկու կոպեկ ֆիդայիններին էին տալիս, կամ էդ էլ չէին տալիս, իսկ երիտթուրքերին հարյուր հազարներով ֆինասական աջակցություն էին ցուցաբերում: Այսօր էլ հայ օլիգարխները հայկանան բանակին գլխի վրա պահելու փոխարեն մի բան էլ բանակի հաշվին կեղտոտ փողեր են աշխատում: Չի կարողանում հայ մեծահարուստը իր ուղեղում տեղավորել մի հասարակ միտք, որ իր և իր հարստության պաշտպանվածության համար պետք է ունենալ հզոր պետություն, իսկ հզոր պետության առաջին գրավականը հզոր բանակն է: Եվ հետո նրա հարստությունը գոյանում է իր իսկ ժողովրդից, այսինքն եթե իր ժողովուրդը չկա, ապա չի էլի լինի նաև իր հարստությունը ու այդ հարստությունը պաշտպանող բանակը: Այսինքն նա նպաստելով իր պաշտպանությանը ինքնաբերաբար կնպաստի հայրենիքի պաշտպանությանը: Իսկ հայ մեծահարուստին թվում է, թե դրանով իր հաշվին ձրիակերներ է պահելու... Հայ օլիգարխները այնպես պիտի պահեն մեր բանակը, որ ոչ մի զինվորական խնդիր չունենա, առավելապես սպաները: Իսկ մեր սպաները այսօր ապրում են չքավորի կարգավիճակում, չհաշված հատուկենտ բարձրաստիճաններին իհարկե: Հասարակ նորաթուխ սպան պիտի սոցիալական խնդիր չունենա, որ հայրենիքի պաշտպանելուց բացի այլ բաների մասին չմտածի:

Բերեմ Իսրաելի օրինակը: Ինչպե՞ս և ինչի՞ հաշվին նա դարձավ պետություն: Ողջ աշխարհի հրեաները, թե մարդկային, թե ֆինանսական ռեսուրսները միավորեցին ստեղծեցին հզոր բանակ, որի շնորհհիվ էլ կայացավ պետությունը: Իսկ մերոնք... Է լավ է հոգնեցի էս թեմայից...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել