ԴԸԲԱ ԼԱՎԸ
Խոսք՝ Սամվել Խալաթյանի
Կատարում են ,,Հորովել,, համույթի երգիչները

-Թե արդար ես, միտքդ բարի,
Վեր կաց, արի մեր Լոռի,
Վեր կաց, թեկուզ թոռ ու ծոռով,
Ճամփա ընկի ու արի:

Ձորում ըլնես, թե` հանդերում,
Դու ճամփին չես մոլորվի,
Ամեն մարդու բախտ չի բերում,
Ղոնախ գա չքնաղ Լոռի:

ԿՐԿՆԵՐԳ
Առաջ արի, ըմանչիլ մի,
Վեր կալ թասով արաղը,
Օրհնանք ասա, կենաց ասա.
Մոռացի դարդն ու ցավը:
Դըբա լավը, դըբա լավը,
Դըբա լավը, դըբա լավը,
Մոռացի դարդն ու ցավը:

Մեր տղերքը` մի-մի իգիթ,
Աղջկեքը մարալ են,
Դեղձը, թութը, հոնը, պանդեն,
Համ միրգ են, համ` արաղ են:

Մեր ծաղկունքի զուլալ ցողը,
Նեկտարի բար ու շաղ են,
Լոռեցու ամեն մի խոսքը,
Խրատ են, տաղ են, խաղ են:
ԿՐԿՆԵՐԳ
……………………..
Չանգը նստել ա, ամպել ա,
Չաթին-դաղի թեք դոշը,
Սարից իջնեմ, յարիս տանեմ,
Համով ղանձիլն ու մոշը:

Յեղն ու կարագը հալել եմ,
Դրել եմ հովին սառի,
Սուփրեն գցեմ, ղոնախ կանչեմ,
Ճամփիցը անց կենողին:
ԿՐԿՆԵՐԳ
……………………..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել