Ոստիկանական մահակը պատկանու՞մ է զենքի տեսակի, թե՞ ոչ: 
Ի՞նչ է նշանակում զինվել (ՏԱՆԿ, ՈՒՂՂԱԹԻՌ, ԹԵ՞ ՌԱԶՄԱՆԱՎ): 
Չեմ արդարացնում ընդդիմության ավտոարշավը... 
ԲԱՅՑ Արցախում կատարվածն ուղղակիորեն անթույլատրելի էր: Մի՞թե սպառվել էին բոլոր դիվանագիտական միջոցները: Կարծում եմ՝ որևէ հայ մարդ չի արդարացնի ոչ մի կողմին, բայց առավել ևս հերոսին ծեծել ու տապալել գետնին չարժեր: Ցավում եմ և հուսով եմ՝ Լեռնային արցախցիները դասեր կառնեն:
Շատ ավելի արդյունավետ ու անվնաս տարբերակներ կային: 
Իսկ իսկական ընդդիմությունը, կարծում եմ, նույնպես նման կերպ չպետք է վարվեր: Միասնությունն ամեն բանից վեր է, ցանկացած նկրտում պետք է բխի միասնության շահերից:
Ոչ մեկը չի դադարել հարգել Ժիրայրի հերոսությունները, ինչպես նաև Ալեքի քաջությունը, բայց մեզ արդյո՞ք պետք էր առճակատում:
Արցախյան ազատամարտիկներ ջան, էլ չանեք նման բան, դա անչափ վտանգավոր ու անհարիր է մեզ՝ հայերիս համար: Եթե գավառական մտածելակերպը չհանենք մեզանից, մենք չենք առաջանա...
Հ.Գ. 
Եկեք մոռանանք ու նման սխալներ թույլ չտանք: Ի վերջո, մեր երեխաները բոլորիս են պաշտպանում: ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել