Որոշ մարդիկ մտածում են, որ եթե Հայաստանի նախագահն իրենց նախընտրածը լինի, ապա հաջորդ օրը կարգ ու կանոն կլինի, և Հայաստանն անմիջապես դրախտի կվերածվի. հանկարծ վարորդները օրենքով կվարեն, հայը հային չի խաբի, չի «գցի», չի սպանի, հարևանը հարևանին չի նախանձի, ոստիկանին ու դատավորին կաշառք տվող ու վերցնող չի լինի, խանութներում և ամենուր ժողովուրդը հերթի կկանգնի, գժերը կխելոքանան, հանցագործները կսրբանան, բժշկությունը ձրի կլինի, հայը հային ժպիտով կբարևի ու հարգանքով կլսի, ազգովի առավոտ կանուխ աշխատանքի պիտի գնանք, հոգնած օրվա վերջ տուն վերադառնանք և մեր վարձատրությամբ օտարների աչքը հանենք, թոշակառուն այնքան փող պիտի ստանա, որ տարին 1-2 անգամ արտասահմաններում ման գա... Մի խոսքով, հեղաշրջվելու ենք, նոր մարդ, նոր հայ ենք լինելու և նորից ոսկե դար ապրենք: Դե հիմա ասեմ. եթե երկնքից Գաբրիել հրեշտակն էլ մեզ ղեկավարի, լավ չենք ապրելու, մինչև ամեն մի հայ մարդ իր հոգին, միտքը և վերաբերմունքն ու նվիրվածությունը չփոխի, վերածնված Հայաստանի վերանորոգված հայ մարդ դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել