Անհավասար ամուսնություն, երբ տղամարդը փոքր է 
100 տարի առաջ մանկահասակ կույսի արցունքները խորանի առջև ոչ ոքի չէին ճնշում կամ էլ խղճահարություն առաջացնում: “Կդիմանա, կսիրի,- հոքուց քաշելով ասում էին 40-ամյա պառավները, որոնց էլ ժամանակին` 16-ամյա հասակում, ամուսնացրել էին ծերունիների հետ, - բայց կապրի բարեկեցիկ կյանքով ու տաքուկ տեղում”: Նույն կերպ էլ ժամանակակից հասարակությունը հանգիստ է ընդունում, երբ տղամարդը մեծ է կնոջից 10 և ավելի տարի` իմիջայլոց ու թեթևակի մեղադրելով տղամարդուն ցանկասիրության, իսկ կնոջը` շահամոլության մեջ:
Ուրիշ է անհավասար ամուսնությունը, երբ տղամարդը փոքր է կնոջից: Նման միությունը փոթորիկ է ծնում: “Եվ ի՞ նչ է գտել նրա մեջ: Ախր նրա մոր տեղը կգա” կամ էլ “Հաստատ փողի հաշիվ կա”: Հասարակության նմանօրինակ արձագանքը ոչ մի բացատրություն չունի, բացի նախանձից. չէ որ նրանց` հավերժ փնթփնթացնող ու գիրացած կանանց ոչ ոք չի նկատել, իսկ այս մեկը ամուսին է գտել, այն էլ այդքան փոքր..
Ըստ սեքսաբանների ու հոգեբանների երիտասարդ ամուսինն ավելի “օգտակար է” կնոջ առողջական ու հոգեկան տեսանկյունից, քան տարեցը: Դրական կողմերից քննարկենք երեքը:

Սեքս
Կինը սեքսուալության առումով ծաղկում ու փթթում է 30 տարեկանից հետո: Իսկ տղամարդու մոտ սեքսուալ հասունացումը գագաթնակետին է հասնում 25-ի մոտ, դրանից հետո նրա ակտիվությունը բավականին նվազում է: Դա է պատճառը որ հասուն կնոջ ու երիտասարդ տղամարդու ամուսնությունը սեքսուալության տեսանյունից ներդաշնակ է լինում, երկուսն էլ պատրաստ են փորձության, ու առաջնորդվում են “ինչքան շատ, այնքան լավ” լոզունգով: Իսկ երջանկության սուր զգացման համար, անսանձ կրքից բացի ուրիշ ավելի ինչ կարող է գույություն ունենալ: դրանից է բխում գերազանց տրամադրությունը, բարձր ինքնագնահատականը անսպառ էներգիան: Սեքուալ առումով երջանիկ կինը սարեր կշրջի և, որպես կանոն, շրջում է սիրելի ամուսնու համար:

Առողջությունը
Բավարարվածության զգացման հետ գալիս է նաև անհանգստությունն ու ներդաշնակությունը: Բնականաբար, ոչ մի դեպրեսիայի ու անքուն գիշերների մասին խոսք լինել չի կարող, երբ հոգիդ երջանկությունից ճախրում է: Իսկ օրգանիզմ մուտք գործող հորմոններն էլ իրենց գործն են անում. Կինն իրեն երիտասարդ է զգում ու ավելի երիտասարդ են երևում: Հաճախ տարիքային տարբերությունը ջնջվում է ու դադարում տեսանելի լինելուց. ամուսինները հասակակիցներին են նմանվում: Բացի այդ, կինն ակամա ակտիվ կյանք է սկսում վարել ամուսնու հետ լողավազան, մարզադահլիճ ու արշավներ գնալով: Այստեղ գլխավորը ինչպես և սեքսում, ոչնչից չվախենալն է և նորանոր փորձությունների պատրաստ լինեը:

Հաջողությունը
Առողջ մարմնում առողջ հոգին, անկասկած, հանգեցնում է կնոջ սոցիալական ակտիվության բարձրացմանը: Եվ, ի տարբերություն միջին վիճակագրական տղամարդու, կինն ավանդաբար հոգ է տանում ոչ միայն իր, այլև ամուսնի հաջողությունների համար:
Նա լի է համատեղ նախագծերի գաղափարներով, ամուսնու շնորհներն իրացնելու և նրան սեփական կապերի շնորհիվ առաջ մղելու մտքերով: Ընդհանուր առմամբ, դրանից ոչ ոք չի տուժում, ավելին` շահում են երկուսն էլ. Երիտասարդ ամուսինն արագ է զարգանում ու յոթ մղոնանոց քայլերով բարձրանում է սոցիալական սանդուղքով, իսկ կինը, ի դեմս ամուսնու, ունենում է բարոյական և նյութական աջակցություն: Ահա բոլորը գոհ են ու երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել