Բերձորի ջարդի առանձնահատուկ դաժանությունը, միևնույն է, դժվար է ըմբռնել: Չեմ ուզում հավատալ, որ Արցախն ազատագրող ուժերի ժառանգորդ հանդիսացող ոստիկանությունը, որքան էլ որ արատավոր երևույթներ ունենա, կարող էր հանկարծ վերածվել ադրբեջանական ՕՄՈՆ-ի: Երթը կարելի էր արգելել ավելի համաչափ ձևով, որքանով էլ որ ազատամարտիկի առաջնորդած խաղաղ ավտոերթ չթուլատրելը բացարձակապես անընդունելի լիներ:

Միակ տրամաբանական բացատրությունը նա է, որ թե ոստիկանությունը և թե քաղաքացիական հագուստներով խաժամուժն իրոք հավատացել էին այն ստահոդ լուրերին, որ այդ մարդիկ գալիս էին հայաստանցի զինծառայողներին Արցախից հետ տանելու և մնացած բոլոր քստմնելի ստերը, որոնք նախօրոք տարածվել էին ավտոերթի հասցեին:

Այսինքն, երբ կադրերում տեսնում ենք այդ այլանդակությունն ու զայրանում, թե ոնց կարող էին նման ձևով վարվել, մեր աչքին ծեծում էին պատերազմի հերոսի, անմեղ մարդկանց, ԱՍԱԼԱ-ի կույր մարտիկի, կանանց ու երեխաների, իսկ իրենց աչքերում ծեծում էին պրովոկատորների ու ազգի դավաճանների: Այնպես որ, այստեղ գլխավոր հանցագործներն ու պրովոկատորներն այդ ճղճիմ զրպարտանքները տարածողներն էին ու դրա հրամանը իջեցնողները: Ահա ովքեր որ պրովոկատոր են փնտրում, գտեք ձեր պրովոկատորներին այդտեղ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել