Սառնասրտորեն  նայելով  աչքերիդ  փորձում  եմ  քեզ համոզել  որ չկաս  դու  ինձ  համար.... Չկա  և  մեր  անցիալը  , չկա   մեր  ապրածը  , մեր  հուշերը  ու  հույսերը ...  
Սառնասրտորեն  նայելով  աչքերիդ  ես  քեզ  ամեն  անգամ  ապացուցում  եմ  որ  չկա  իմ  սպասումը  , չկա  իմ  հոգին  , որը  այնքան  մանուկ  էր  , ու  ամեն  անգամ  էր  քեզ  փորձում  ներել  , ու  ներում  էր ... Այո  սառն  էր  իմ  սիրտը  ,  ու  կորել  էր  սերը , որն  անկեղծ  ու  ջինջ  էր  ... Սիրելուց  հետո  ատելը  այնքան  հեշտ  էր  ,  կամ  էլ  ոչ  ցավոտ ... Սիրելուց  հետո  ,  անցնելով  մի  փուլ  , հեշտ  էր  ապրելը   ,  հեշտ  էր  ամենը ... Սառնասրտորեն  ոնց  էի  նայում  քեզ , աչքերս  հաստատ  սիրտ  չէին  տալիս  քեզ ... Նրանք  խոսում  էին , նրանք  պատմում  էին  որ   քեզ  այլևս  ոչ  թե  սիրում  են  , այլ  առհամարում  ....  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել