Երեկվա` Արցախի սահմանին կատարված տհաճ միջադեպի հետ կապված մի վտանգավոր միտում եմ տեսնում, ուզում եմ արտահայտվել:
Որոշ հրապարակումներով փորձ է արվում արդարացնել, դեռ ավելին` նույնիսկ «Ճիշտ են արել» գնահատական է տրվում ծեծկռտուքին:
Հայեր, սիրելիներս, եկեք, մի կողմ թողնելով անձնական համա- և հակակրանքները, սթափ ու կշռադատ խոստովանենք. կատարվել է ոչ միայն մարդու իրավունքների (կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի) միջազգային նորմերի կոպիտ ոտնահարում, այլև մեզ՝ հայերիս համար վտանգավոր` պառակտման, թշնամացման մղող գործողություն: Եվ կապ չունի ով, ոնց, ինչի համար:
Եվ եթե այսօր մենք փորձենք բացատրել, արդարացնել տեղի ունեցածը, համոզված պիտի լինենք, որ վաղը-մյուս օրը այդ նույն մահակը, ինչ-ինչ «բացատրությամբ», ջարդելու է մեր գլուխները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել