AFP –ն գրում է, որ Հունգարիայում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ամենայն հավանականությամբ ճնշում կգործադրի Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի վրա, որեսզի վերջինս ուկրաինական ճգնաժամի հարցում պաշտպանի Արևոմւտքի դիրքորոշումը:
Բանն այն է, որ իր նախագահության ամբողջ ընթացքում Օրբանն ավելի ու ավելի է հեռանում Բրյուսելից և մոտենում Մոսկվային և այսօր արդեն Եվրոպայում նրան համարում են Վլ. Պուտինի եվրապական մերձավոր դաշնակիցներից մեկը: Հետաքրքրականն այն է, որ չնայած Հունգարիան, ի շարս եվրոպական այլ պետությունների, չէր ճանաչել Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ, ու աջակցություն էր հայտնել հակառուսական պատժամիջոցների կիրառմանը, Օրբանն իր դժգոհությունն էր հայտնել կիրառվող սահմանափակումների հանդեպ. այս առումով անցյալ տարեվերջին Օրբանն հայտարարել էր, որ եվրոպական բլոկն իրեն բոկոտնության է դատապարտել Ռուսաստանի հետ իր կոմերցիոն հարաբերությունները վնասելով, ինչն առիթ դարձավ Սպիտակ տանը լուրջ անհանգստության համար: Արդյունքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հունգարիան ներառեց երկրների այն սև ցուցակի մեջ, որոնք կասկածվում են օտարերկրյա քաղաքացիական միավորումների կողմից ֆինանսավորման մեջ և արգելեց վեց հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն ԱՄՆ: Ի պատասխան, նախագահ Օրբանն հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել Կենտրոնական Եվրոպայի գործերին իր անհարկի միջամտությունը:
Այս ամբողջի ֆոնին AFP-ի վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ ներկայումս, կապված Ուկրաինայում կոնֆլիկտի խորացման հետ, Մերկելը կփորձի ճնշում գործադրել Հունգարիայի նախագահի վրա, ու թեև այն չի լինի հրապարակային, սակայն առանձնազրույցի ընթացքում անպայմանորեն քննարկման նյութ կդառնա Օրբանի` Մոսկվայի հանդեպ ունեցած դիրքորոշումը ու նույնիսկ կարող է օգտագործել միգրացիոն օրենքների խստացման խաղաքարտը /գերմանական ընկերությունները ներկա պահի դրությամբ աշխատանքով ապահովվում են երեք հարյուր հազար հունգարացի միգրանտների/:
Խնդրի անռչությամբ բավական հետաքրքրական կարծիքներ են հայտնել գերմանական վերլուծաբանական որոշ շրջանակներ` արձանագրելով, որ “Բացի ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստանի հետ հարաբերությունների հստակեցման ու վերջերս Հունաստանում տեղի ունեցած ընտրությունների անցանկալի արդյունքների հետ կապված հարցերից, Մերկելի առաջ խնդիր կա դրված ԵՄ փոքրիկ պետությանը կարգի հրավիրելու ու այդ իմաստով նա պետք է ամեն բան անի իր քաղաքական կշիռը չկորցնելու համար”: Հարցն հատկապես օրեր առաջ նախագահ Օրբանի կողմից արված այն հայտարարությունն է, թե Հունգարիան ամենայն հավանականությամբ սեպարատ կերպով կպայմանավորվի Մոսկվայի հետ գազային խնդրի շուրջ` Վլ. Պուտինի` Հունգարիա կատարելիք այցի ժամանակ, միաժամանակ նաև բարձրաձայնելով, որ էներգետիկ հարցերի ու մասնավորապես Հունգարիա-Ռուսաստան էներգետիկ կապերի պատճառով իր երկիրն այս պահին գտնվում է ԱՄՆ ճնշման ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել