Վիտամիններ B1-ը, B2-ը, նիկոտինամիդը և բիոտինը Կրեբսի ցիկլում համաֆերմենտների դեր են կատարում, երկաթը, վիտամին B12-ը և ֆոլաթթուն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզման համար (թթվածինը հասցնում են հյուսվածքներին), վիտամիններ B1-ը, B6-ը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումն ու յոդն անփոխարինելի դեր ունեն նյարդային համակարգի և նյարդային իմպուլսների բնականոն գործունեության համար (կանոնավորում են մտավոր և ֆիզիկական ակտիվությունը)։ Վիտամիններ A-ն, E-ն և C-ն, պղինձը, սելենը և ցինկն օժտված են խիստ հակաօքսիդանտ հատկություններով, որոնք խթանում են օրգանիզմի հարմարվողականությունն ու դիմադրողականությունը։

Վիտամիններն ու հանքանյութերը մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներին։ Վիտամինների` բիոքիմիական ռեակցիաների կոֆերմենտների դեֆիցիտը Կրեբսի ցիկլում հանգեցնում է օդակեցական (աերոբային) էներգագոյացման նվազեցմանը։ Պատահական չէ, որ հիպովիտամինոզիայնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են` հոգնածությունն ու քնկոտությունը, համարվում են «էներգիայի դեֆիցիտի» առաջին ազդարարները։ Օրգանիզմի էներգիայի պաշարներն անհնար է լրացնել առանց վիտամինների և միներալների։ Մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվծությունը հնարավոր է հաղթահարել միայն` ադապտոգեների համակցությամբ վիտամիններ և միներալներ ընդունելով։

Աշխատանքից չհոգնելու, տնային գործերի համար ուժ ունենալու և ակտիվ հանգիստ կազմակերպելու համար հարկավոր է ընդունել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի որոշակի քանակություն։ Հայտնի բան է, որ յուրաքանչյուր կին ուզում է լինել գեղեցիկ։ Ուստի միշտ պետք է հիշել, որ կանայք ունեն իրենց մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունն ապահովող «օգնականներ»։

Բետա-կարոտինը դրական ազդեցություն է թողնում լորձաթաղանթի վերնահյուսվածքի վրա և օգնում է ազատվել պիգմենտային բծերից։

Վիտամիններ A-ն և D-ն կանխարգելում են մաշկի բջիջների եղջերացումը։

Վիտամին E-ն մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների բնականոն գործունեությանը և հանգեցնում խոնավության քաղցի։

Դաշտային ձիաձետը նպաստում է վնասված շարակցական հյուսվածքների վերականգնմանը։

Բիոֆլավոնոյիդներն ամրացնում են կոլլագենային հյուսվածքը, բարելավում արյան շրջանառությունն ու մաշկի տոնուսը։

Մաշկի գեղեցկության համար անհրաժեշտ են նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, յոդ,ցինկ, սելեն և ֆոսֆոր։

Կհամաձայնեք, թերևս, որ կանացի գեղեցկությունն ամբողջական են դարձնում գեղեցիկ և հարդարված վարսերը։ Յուրաքանչյուր տիպի սանրվածք, լինի կարճ, թե երկար մազերով, անկրկնելի կերպար կարող է հաղորդել կնոջը միայն այն պարագայում, երբ մազերն ամուր և առողջ տեսք ունեն։

Դրա համար անհրաժեշտ են հատուկ ամինաթթուներ (L-ցիստեին և L-մեթիոնին), որոնք բարելավում են մազերի որակն ու կառուցվածքը, խթանում են աճը և կանխում մազաթափությունը։ Պարաամինոբենզոաթթուն նպաստում է մազերի բնական գույնի վերականգնմանը։ Բետա-կարոտինը, վիտամիններ D-ն և E-ն, բիոտինը, կալցիումը, երկաթը, յոդը, մագնեզիումը և ֆոսֆորն օգնում են մազերը բուժելուն և ամրացնելուն։

Խնամքի կարիք ունեն ոչ միայն մազերը, այլև ձեռքերը. ահա թե ինչու ոչ պակաս կարևորություն ունի եղունգների վիճակը։ Եղունգային թաղանթների ամրությունն ապահովելու համար կենսական նշանակություն ունեն կալցիումը, երկաթը և դաշտային ձիաձետը, ինչպես նաև ֆոսֆորը, բորը, մագնեզիումը, յոդը, բիոտինը և վիտամին D-ն։

Վիտամինները, հանքանյութերն ու ամինաթթուները ոչ միայն նպաստում են մաշկի, մազերի և եղունգների գեղեցկության պահպանմանը, այլև երկարաձգում և ուժեղացնում են կոսմետիկ միջոցների ազդեցությունը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել