Science: Beer keeps your brain healthyԼանչժուի համալսարանում վերջերս կատարված մի հետազոտության արդյունքների համաձայն՝ գարեջուրը կարող է օգնել պաշտպանել Ձեր ուղեղն այնպիսի դեգեներատիվ խանգարումներից, ինչպիսիք են Ալցհայերի հիվանդությունը և տկարամտությունը։ Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ գարեջրի մեջ պարունակվող քսանտոհումոլը պարունակում է այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք կարող են պաշտպանել ուղեղի բջիջներն ազատ ռադիկալներից։ Հոդվածի արդյունքները հրապարակելուց հետո գիտնականները գարեջուր ու ծովախեցգետին են ըմբոշխնել, թեպետ բացառված չէ, որ հետազոտության իրականացման փուլում ևս նրանք հարբած են եղել։ 

Բրիտանացի գիտնականներն իրենց չինացի գործընկերների հետազոտությունը համարում են մակերեսային։ Այսպես, հայտնի գիտնական Արթուր Ռոչն ասել է, որ դեռևս շատ շուտ է այս հետազոտությունից վերջնական եզրակացություններ անելու համար։ Նա խորհուրդ է տալիս շատ լուրջ չընդունել հետազոտության արդյունքներն ու հիվանդությունների կանխարգելման պատրվակով չտարվել հարբեցողությամբ։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլի չարաշահումը կարող է քայքայել ուղեղի հյուսվածքները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել