Հազարավոր աղջիկների ու կանանց սրտերի տիրակալ, 51-ամյա ամենացանկալի փեսացու Ջոնի Դեփն ամուսնանում է: Փաստորեն կեղծ էին բոլոր լուրերը, թե Դեփն ու նրա ընտրյալ 28-ամյա Ամբեր Հարդն անընդհատ վեճերի մեջ  են և բաժանվել են: Ավելին, հարսանիքն արդեն հաջորդ շաբաթ է: Խնջույքը ոչ մեծ է լինելու, պաշտոնապես հրավիրված հյուրերը 50-ն են լինելու, այդ թվում և Ջոնի Դեփի նախկին կինը` Վանեսա Պարադին և նրանց համատեղ երեխաները: Հարսանցուն կրելու է Stella McCartney-ի զգեստ: Հարսանեկան խնջույքը կայանալու է Ջոնիին պատկանող 47 մետրանոց Vajoliroja զբոսանավի վրա: 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել