Հեյլի Հայնեսը ծնվել է առանց արգանդի, ձվարանների ու արգանդափողերի։ 19 տարեկանում հետազոտվելուց հետո նա բժիշկներից տեղեկացավ, որ XY քրոմոսոմներ ունի, ուստի զուտ գենետիկորեն տղամարդ է։ Հեյլին տառապում էր Մորիսի համախտանիշով։ Այս համախտանիշի առկայության դեպքում մարդու մոտ սեռական հասունացման բնածին խանգարումներ են լինում։ Սա նշանակում է, որ նա երբեք չէր կարող երեխա ունենալ։ Հեյլին կռահում էր, որ իր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, քանի որ նրա մոտ բացակայում էր մենստրուացիոն ցիկլը, սակայն նրա մտքով էլ չէր անցնում, որ այդքան լուրջ գենետիկական շեղում ունի։ Նա այլայլված պատմեց իր ընկերներից մեկին՝ Սեմին, որ երբեք չի կարողանա երեխա ունենալ, և ոչ մի տղամարդ չի ցանկանա իր հետ ամուսնանալ։ Հետագայում հենց Սեմն էլ դարձավ նրա ամուսինը։

Hayley Haynes gave birth after growing womb with hormone therapy miracle (pictured with her husband Sam)

Ամուսնությունից հետո էլ Հեյլին հուսահատ վիճակում էր, քանի որ ոչ մի կերպ չէր կարող հաշտվել անպտղության հետ։ Միայն 2007 թ.-ին Հեյլիի և Սեմի կյանքում հույսի շող հայտնվեց։ Հերթական բուժզննումներից մեկի ժամանակ արտասահմանից ժամանած մի բժիշկ նկատեց, որ Հեյլիի որովայնում շատ փոքրիկ արգանդ կար, որը նախորդ էխոգրաֆիայի ընթացքում չէր էլ երևացել։ Արգանդն ընդամենը մի քանի միլիմետր էր, սակայն բժիշկը հույս հայտնեց, որ այն դեռ կարող է աճել։ Անգամ եթե արգանդն աճեր, բնական ճանապարհով երեխա ունենալն անհնար կլիներ, սակայն Հեյլին կարող էր երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման միջոցով։

Հեյլին սկսեց հորմոնալ դեղեր ընդունել, որպեսզի իր մոտ դադարեր օստերոպոզը (ոսկրանոսրացումը)։ Այդ դեպքում արգանդի աճի հավանականությունն ավելի մեծ կլիներ։ 2011 թ.-ին բժիշկներն ասացին, որ բուժումը տվել է ցանկալի արդյունքը, և արդեն կարելի է արտամարմնային բեղմնավորման դիմել։ Հեյլին ու նրա ամուսինն իրենց բոլոր խնայողությունները ծախսեցին արտամարմնային բեղմնավորման դիմաց վճարելու համար։ Եթե հանկարծ բեղմնավորումը չհաջողվեր, նրանք այլևս ի վիճակի չէին լինի երկրորդ անգամ դիմել այս թանկ մեթոդին։ Մի հարցազրույցի ընթացքում Հեյլին ասել է.

Ես շատ էի ցանկանում մայրանալ։ Ես գիտեի, որ եթե կենսունակ ձվաբջիջներ չլինեին, կամ եթե փոխպատվաստումը բարեհաջող չանցներ, ես լրիվ կկորցնեի ինձ։

She said: Becoming a mother was the single most amazing moment of my life. When I held the babies in my arms for the first time, I was overwhelmed

Բժիշկներն ասել էին, որ հղիության հավանականությունը 60 տոկոս էր։ Շուտով պարզվեց, որ արտամարմնային բեղմնավորումը սպասվածից էլ բարեհաջող է անցել։ Էխոգրաֆիայի արդյունքում պարզ դարձավ, որ Հեյլին զույգ երեխաներ է ունենալու։ Հեյլին ու Սեմը երջանիկ էին, որ վերջապես լիարժեք ընտանիք են ունենալու։ Երբ Ավերին ու Դարսին ծնվեցին, Հեյլին 28 տարեկան էր։ 9 տանջալից տարիներ էին անցել այն պահից, երբ բժիշկները հայտնել էին նրան անպտղության բոթը, իսկ այժմ նրա գրկին պառկած երկու փոքրիկներն իրենց աշխույժ շարժումներով ու ժպիտով փաստում էին, որ երբեք պետք չէ հուսահատվել։

Մայրությունը կյանքիս ամենալուսավոր պահն էր։ Երբ առաջին անգամ գիրկս առա բալիկներիս, երջանկությանս չափ ու սահման չկար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել