ՄակԴոնալդսը պատրաստվում է մյուս շաբաթվանից այլընտրանքային վճարման ձև գործարկել։ Փետրվարի 2-ից սկսած ռեստորանների ցանցը որոշ հաճախորդների թույլ կտա վճարել վաճառվող սննդամթերքի համար սիրո տարբեր դրսևորումներով, օրինակ՝ գրկախառնություններով ու սելֆիներով։ Վճարման այս այլընտրանքային մեթոդը կոչվում է «Lovin»։

McDonalds

Ռեստորանների ցանցը հատուկ ժամեր է սահմանել, և հաճախորդները միայն այս ժամերին կարող են ուտելիքի դիմաց վճարել այս այլընտրանքային եղանակով, սակայն ոչ բոլոր հաճախորդները։ ՄակԴոնալդսի աշխատակազմն է պատահականության սկզբունքով ընտրելու, թե որ հաճախորդներն են սիրո դրսևորումներով վճարելու մթերքի դիմաց։ Ընկերությունը հայտարարել է, որ այս ակցիան կշարունակվի մինչև փետրվարի 14-ը։ Ահա ՄակԴոնալդսի՝ «Lovin»-ին նվիրված գովազդային հոլովակը, որը հեռարձակվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել