Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել՝ «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզանից, իրականություն դարձրու»:
Այս տարի Ս.Սարգսի տոնը նշվում է հունվարի 31-ին: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Սերը սահմաններ չունի և կարող է դիպչել սրտին ամենանսպասելի ակնթարթին... Սիրեք միմյանց, որովհետև միայն սերն է, որ կարող է հաղթահարել անհավատալին. սերը մարդկային թուլություններից ամենահետաքրքիրն է: Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել