Չինաստանի Ցզինխուա քաղաքի շենքերից մեկի բնակիչներն անսահման անհանգստացել էին, երբ 4-րդ հարկի բնակարանում երեխայի լաց լսեցին: Նրանք անմիջապես կանչեցին փրկարարներին: Ինչպես պարզվեց՝ ձայնը գալիս էր կոյուղու խողովակներից: Այն, ինչ փրկարարները հայտնաբերեցին, սարսափի մատնեց նրանց: Կադրերը նախատեսված չեն նյարդերից թույլ և զգացմունքային մարդկանց համար:

Բարեբախտաբար, երեխայի կյանքը հաջողվեց փրկել: Մոր ցուցմունքով՝ իր մոտ ծննդաբերություն էր սկսվել այն ժամանակ, երբ ինքը զուգարան էր գնացել, որից հետո նա ուշագնաց էր եղել, իսկ երեխան հայտնվել էր կոյուղում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել