Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ առողջապահության նախարարությունը վերահաստատեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:
Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և  այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև   նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի և Առողջապահության նախարարության ղեկավարության հետ: Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝  այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել