Դուք հավանաբար չգիտեք, որ կերակրի սոդան կարելի է օգտագործել որպես լվացող միջոց, կամ էլ երևի չեք լսել, որ դրա միջոցով կարելի է փափկեցնել միսը, պարարտացնել բույսերը և բուժել վերքերը: Թույլ մի տվեք՝ էժան գինը Ձեզ մոլորեցնի, իրականում կերակրի սոդան բավականին անգին է իր նշանակությամբ: Եվ այսպես, որտեղ կարելի է օգտագործել կերակրի սոդան.

1. Կերակրի սոդան որպես պարարտանյութ

2 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք և դրանով ջրեք ձեր բույսերը: Արդյունքը չի ուշանա:

2. Դեղամիջոց այրվածքների դեմ

Վերցրեք խորը ափսե, ջուր լցրեք դրա մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա և մի քանի կտոր սառույց: Ապա դրա մեջ թաթախեք կտորը և դրեք այրված հատվածի վրա: Այն ունի ցավազրկող և բուժիչ հատկություն: 

3. Հիգենիկ միջոց

Բերանի տհաճ հոտից ազատվելու համար կարող եք բերանը ողողել սոդայաջրով:

4. Միսը փափկեցնող միջոց

Մսի վրա սոդա լցրեք և մի քանի ժամով սառնարանը դրեք: Հետո լվացեք և պատրաստեք այն, ինչ նախօրոք որոշել էիք, միսը շատ փափուկ  կլինի:

5. Տհաճ հոտի դեմ պայքարելու միջոց

Զուգագուլպայի մեջ 4 ճաշի գդալ սոդա լցրեք և կապեք այն: Հետո դրեք այնտեղ, որտեղ տհաճ հոտ կա: Մի քանի ժամից հետո այն հոտը կներքաշի իր մեջ:

Տպավորություններն ամբողջացնելու համար կարող եք նայել նաև այս հետաքրքիր տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել