Tert.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ. առաջին անգամ Հայաստանը, Արցախը և  Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Սա, իմ խորին համոզմամբ, ամենակարևոր օգուտն է այս հռչակագրի, միասնական կամքը, որ դրսևորում է հայ ժողովուրդը տարելիցի նախաշեմին: Ցեղասպանության հռչակագիրը վկայում է, որ հարցն ընկալվում է համայն հայության կողմից՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, որպես իրադարձություն, որը պահանջում է  մեծ ուժերի լարում և վկայում այն մասին, որ ՀՀ-ն, Արցախը և Սփյուռքը հանդես են գալիս միակամ: Սա ամենալավ պատասխանն է այն քաղաքական գծին, որ դրսևորում է թուրքական իշխանությունը»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ հռչակագիրն, ըստ էության, փաստի արձանագրում է, որ հասունացել է հարցը իրավական դաշտ տեղափոխելու խնդիրը:

«Պետք է մենք սկսենք լրջորեն այդ աշխատանքը և տրամաբանական ավարտին հասցնենք՝ խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու, մեր պատմական նպատակի իրականցումը: Այո, տասնամյակներ շարունակ մենք մեր ջանքերն ուղղել ենք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, և պահն է՝ տեղափոխել իրավական դաշտ: Այն աշխատանքները, որ տարվում են, կարծում եմ պատշաճ մակարդակով կլինեն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել