Հայտնի ինդոնեզացի հոգևորական Ֆելիքս Սիաուն Twitter-ի իր միկրոբլոգում մի քանի գրառում է կատարել, որոնց միջոցով փորձում է բացատրել մահմեդականներին, թե ինչու պետք է խուսափել, հրաժարվել սելֆի-ինքնանկար կատարելուց: 
Ինդոնեզացի իմամը հատկապես քննադատել է մուսուլման կանանց կողմից արվող ինքնանկարները՝ դրանք որակելով որպես «մեղք»: Սիաուն սելֆին բնութագրում է որպես հպարտության և գոռոզության դրսևորում: Ըստ նրա մեկ այլ գրառման՝ ինքնանկարների հեղինակները սովորաբար սոցիալական ճանաչման խնդիր ունեն, և ֆոտոներն օգնում են նրանց ավելի բարձր դասել մյուսներից:
Ով ինչպես ուզում է հակափաստարկել, ինչ իրավունքներ և ազատություններ մեջբերել, այնուամենայնիվ, ինդոնեզացի իմամի որոշ մտքերի հետ դժվար է չհամաձայնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել