Ռեինկարնացիայի գիտական ուսումնասիրության պատմությունը

Հավատն առ ռեինակրանցիա ու հոգիների վերաբնակեցումն արմատներով գնում է դեպի հին արևելյան ուսմունքներ, բայց այս հարցը վաղուց արդեն հանդիսանում է գիտակնականների հետաքրքրության առարկա։ 1960-ականներին ռեինկարնացիայի ուսումնասիրության պիոներներ դարձան ամերիկացի հոգեբաններ Սորվարդ Դեսլեֆսենն ու Հելեն Վոմբախը և հոգեբուժության պրոֆեսոր Յան Ստիվենսոնը, իսկ նրանց հետևորդները կազմակերպեցին այս առարկայի ամբիոններ Մեծ Բրիտանիայի պարահոգեբանության ինստիտուտում և Մյունհենի համալսարանում։

Անգլիացի հոգեբան Դոն Ջոնսոնն առաջինն էր, ով 1970-ականներին սկսեց գիտականորեն ուսումնասիրել «քսենոգլոսսիան»՝ անծանոթ լեզուներով անսապսելիորեն խոսելու ունակությունը մարդկանց մոտ։ Նույն մարդը՝ երկու հիպնոթերապևետների հետ համատեղ, ԱՄՆ-ում ստեղծեց Հավերժական վերադարձի կենտրոնը, որտեղ ուսումնասիրում էին ամուսնական զույգերի, ովքեր ամուսնացած էին եղել նաև նախկին կյանքում, իսկ 1980 թվականին, մոտավորապես հարյուր հոգեբույժներ՝ ամբողջ աշխարհից, հիմնեցին Նախկին կյանքերի ուսումնասիրության ու թերապիայի ասսոցիացիան։

Հիշողության երեք տեսակներ

Գիտնականներն առանձնացնում են անցյալի մասին հիշողության երեք տեսակներ.

Դեժա վյու (ֆրանսերեն՝ «արդեն տեսնված»). սա հոգեբանական ֆենոմեն է, որի հետ առնչվել են շատերը։ Ինչ որ պահ ձեզ սկսում է թվալ, որ դուք արդեն եղել եք տվյալ իրավիճակում, կամ էլ տեսել եք ճիշտ այն, ինչ տեսնում եք։ Սակայն մի շտապեք ոգևորվել. դեժա վյուն ոչ ավելին է, քան ձեր երևակայության խաղ, իսկ որոշ դեպքերում՝ հիվանդագին երևակայության խաղ։ Այս երևույթը դասվում է պարամնեզիաների՝ հիշողության աղավաղումների շարքին ու եթե ժամանակին միջոցներ չձեռնաարկվեն, ապա այս էֆֆեկտը, եթե այն հաճախ է կրկնվում, կարող է բերել կամ հիշողության կորստի, կամ էլ հոլյուցինացիաների։

Գենետիկական հիշողություն. Սա հիշողությունների ավելի խորը շերտ է, երբ մեր ենթագիտակցությունը անսպասելիորեն տալիս է տեղեկատվություն՝ մեր հեռավոր նախնիների մասին։ Հիշողության այս տեսակն առաջինը սկսել է ուսումնասիրել հանրահայտ հոգեբան Կարլ Յունգը։ Նա համարում էր, որ անհատի հիշողությունները չեն անէանում նրա հետ, այլ փոխանցվում են սերնդե սերունդ՝ պահպանվելով մեր ուղեղի խորքում։

Հենց Յունգի հետ կապված կա մի պատմություն, որը կարող է փաստել ռեինկարնացիայի գոյության մասին։ Յունգը համոզված էր, որ ինքն ապրել է 18-րդ դարում, թեև նա ծնվել էր 1875 թվականին։ Նա պատմում է, որ մի անգամ, ֆրանսիական մի նկարչի կտավ ուսումնասիրելիս, որի վրա պատկերված էր այդ ժամանակների մի բժիշկ, նա հանկարցակի զգաց, որ այդ բժշկի կոշիկները հենց իրենն են։ Այն աստիճան, որ նա կարող էր նկարագրել իր զգացողությունները՝ դրանք կրելիս։

Բացի դրանից, նա խոստովանել էր, որ նա հաճախ ինքնաբերաբար գրում էր 1775 թվական, այլ ոչ թե 1885 թվական ու դա անելիս, նա յուրահատուկ կարոտախտ էր զգում։ Հետագայում Յունգը մի շարք հարցումներ էր արել ու պարզել էր, որ իր նախնիներից մեկն իր ծնվելուց 100 տարի առաջ եղել է գավառական բժիշկ։

Մեկ այլ հայտնի մարդ՝ Սիլվեստեր Ստալլոնեն, համարում է, որ իր հեռավոր նախնիներից մեկը եղել է ինչ-որ քոչվոր ցեղի պահակազորային։ Քիանու Րիվզը վստահ է, որ իր նախապապերից մեկը եղել է բանգկոկյան տաճարներից մեկի պարող։ Այս ամենին կարելի էր իհարկե թերահավատությամբ մոտենալ, բայց նրանց պատմածները հաստատվեցին, երբ երկուսին էլ ենթարկեցին հիպնոսսի ու կատարեցին «էքսկուրս»՝ դեպի նրանց հեռավոր նախնիների անցյալը։

Գենետիկական հիշողության դրսևորումներին ակտիվորեն խոչընդոտում է մեր գիտակցությունը, քանի որ անցյալի տեսիլքները կարող են հանգեցնել անձի երկատման, բայց այդ հիշողությունները կարող են ի հայտ գալ քնի ժամանակ, երբ գիտակցության ազդեցությունը թուլանում է։

Ռեինկարնացիա

Այս դեպքերը ոչ մի աղերս չունեն գենետիկ հիշողության հետ. մարդը հիշում է այլ մարկդկանց կյանքի դրվագներ, որոնց մարմինների մեջ իբր մտել է իր հոգին։ Ռեինկարնացիայի կողմնակիցները վստահ են, որ մահվանից հետո, մարդու հոգին այլ մարմնի մեջ է մտնում։ Համաձայն արևելյան ուսմունքների, մեզանից յուրաքանչյուրը կարող է 5-ից մինչև 50 վերամարմնավորման միջով անցնել։ Ընդ որում, նախկին կյանքերի մասին կարելի է հիշել միայն հատուկ դեպքերում՝ գլխի վնասվածքներ ստանալիս, հոգեկան խանգարումներ ունենալու պարագայում և տրանսի մեջ ընկնելիս։

Այս ֆենոմենով զբաղվող գիտնականները պնդում են, որ նախկին կյանքի մասին հիշողությունները կարող են ազդել ինչպես առողջականի այնպես էլ վարքի վրա։ Այսպես, օրինակ՝ մարդը կարող է վախենալ կրակից այն բանի համար, քանի որ իր նախորդ կյանքերից մեկում նա մահացել է Հռոմի հրդեհի ժամանակ։

Վերամարմնավորման 2000 դեպքեր

Ռեինկարնացիայի գիտական ուսումնասիրության ոլորտում ամենահեղինակավոր մասնագետը հոգեբուժության ամերիկացի պրոֆեսոր Յան Ստիվենսոնն է, ով զբաղվում է այս հարցի ուսումնասիրությամբ 1960-ականներից ի վեր։ Նա բնութագրել է ռեինկարնացիայի ավելի քան 2000 ունիկալ դեպք, որոնք եղել են մոլորակի տարբեր ծայրերում։ Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրը նա ուսումնասիրել է անձամբ. գնացել է դեպքերի վայրեր ու անց է կացրել հսկայածավալ գիտահետազոտական աշխատանք, հարցաքննել է ականատեսներին ու անգամ պեղումներ է իրականացրել՝ հանդես գալով պատմաբանի, էթնոգրաֆի ու դետեկտիվի դերերում։

Դոկոտոր Ստիվենսոնը համարում է, որ ռեինկարնացիան փաստող երեք երևույթներ կան. անծանոթ լեզուներով խոսելու ունակությունը, տվյալ անհատի ու նրան նախորդող մարդու մոտ նույն խալերի կամ էլ սպիերի առկայությունը՝ նույն տեղերում և թեկուզ քիչ, բայց պատմական վկայություններ։

Նրա ուսումնասիրած դեպքերի մեկ երրորդում գործ ունենք մարդկանց հետ, ովքեր բնածին արատներ են ունեցել։ Օրինակ՝ մի տղա, ով ծոծրակի վրա վառ արտահատված սպիանման գոյացություն ուներ, հիշում էր, որ նախկին կյանքում իրեն սպանել են՝ ծոծրակին կացնով հարված հասցնելով։ Ավելին, տղան ցույց էր տվել այն վայրը որտեղ իրեն «սպանել էին»։
Շարունակելով հետաքննությունը, վկաների հարցաքաննելով ու մանրակրկիտ աշխատելով, Ստիվենսոնը հայտնաբերել էր մի ընտանիք, որն իրոք ունեցել էր այդպիսի մի անդամ, ով սպանվել էր կացնի հարվածից, պարզել էր վերքի ճշգրիտ ձևն ու երկարությունը և պատկերացրեք… այն ոչ միայն մեկին մեկ համապատասխանել էր այդ տղայի սպիաձև գոյացության ձևին, այլև նրա մարմինը հայտնաբերվել էր հենց այն վայրում, որը ցույց էր տվել տղան։

Մեկ այլ երեխա, ով ծնվել էր ասես կտրված մատներով, հիշում էր, որ ինքը վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Ստիվենսոնին հաջողվել էր պարզել, որ իրոք, եղել է այդպիսի մարդ, ով մահացել էր արյան կորստից, երբ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կորցրել էր մատները։

Երրորդ դեպքը, որը նկարագրում է Ստիվենսոնը, մի աղջկա մասին է, ով ծնվել էր առանց ոտնաթաթի, ու այս աղջիկ երեխան հիշողությունների մեջ ինքն իրեն ընկալում էր որպես երիտասարդ մի կին, ով ընկել էլ գնացքի տակ, բայց ողջ էր մնացել՝ կորցնելով ոտնաթաթը։

Ու այսպիսի վերամարմնավորումների՝ մանրակրկտորեն ստուգված և հաստատված փաստերը հարյուրավոր են։ Ստիվենսոնը համարում է, որ ռեինկարնացիայի դասական դեպքեր կարելի համարել նախկին կյանքի մասին այն հիշողությունները, որոնց մասին պատմում են 2-5 տարեկան երեխաները։ Ի զարմանս գիտնականների՝ այդպիսի պատմությունները հաճախ մինչև վերջին դետալը համապատասխանում են իրական դեպքերի, որոնց մասին տվյալ երեխան իմանալ պարզապես չէր կարող։

Սակայն արդեն 8 տարեկանից այդ հիշողությունները սկսում են անհետանալ։ Իզուր չէ, որ արևելյան իմաստունները համարում են, որ անցյալը քողարկված է մարդկանցից՝ ելնելով նրանց հանդեպ դրսևորված վերին գթասրտությունից։ Քչերն են ի զորու վերապրել հազարավոր մահեր ու ընդունել երկար ուղու ավարտի անխուսափելիությունը։

Ստիվենսոնի գրքում նկարագրված ռեինկարնացիայի դեպքեր

Մահացածների քաղաքն ու կապույտ վարդերը

Մեքսիակական հոգեբուժարաններից մեկում ընդունեցին Հուան անունով մի հիվանդի, ով գանգատվում էր, որ իրեն հոգեմաշ են անում «առեղծվածային պատկերներ»։ Հուանը տեսնում էր ինքն իրեն ինչ-որ հսկայական տաճարի քրմի կարգավիճակում, որը գտնվում էր ինչ-որ մեծ կղզու վրա։ Իր հիշողություններում նա ամեն օր չորացված մումիաներ էր դնում կավե սափոր-սարկաֆագների մեջ, որոնք հետո տանում էր տաճարի անհամար սենյակներում գտնվող զոհասեղանների մոտ։

Ընդ որում, Հուանն այս ամենը նկարագրում էր շատ մանրակրկիտ՝ մինչև վերջին դետալները։ Ըստ նրա՝ իրեն ծառայող քրմուհիները երկնագույն շորեր էին կրում, որոնց վրա կապույտ գույնի վարդեր էին նկարված, իսկ այն սենյակների պատերին, որտեղ տեղադրվում էին կավե տարաները, դելֆիններ, ձկներ ու թռչուններ, որոնք կրկին կապույտ էին։

Առեղծվածը հասկանալուն օգնեց պատահականությունը։ Գիտական պարբերականներից մեկում Ստիվենսոնը հայտնաբերեց մի հոդված՝ Կրետե կղզում գտնվող լեգենդար Լաբիրինթոսի մասին, որն, ինչպես սխալմամբ սկզբում էին համարում, անտիկ պալատի մնացորդներ էր, մինչդեռ պարզվել էր, որ այն ոչ այլ ինչ է, քան նեկրոպոլիս՝ մահացածների հսկայական քաղաք։ Ընդ որում, հնէաբանները պարզել էին, որ այդ նեկրոպոլիսում հուղարկավորության ծիսակարգը ճիշտ և ճիշտ այնպիսին էր, ինչպես այն նկարագրել էր Հուանը, ով երբեք չէր եղել Կրետեում, ու առավել ևս չգիտեր, որ երկնագույն ու կապույտ գույները հույների մոտ սգո խորհրդանիշ էին, իսկ թռչունները, ձկներն ու դելֆիններն ուղեկցում էին մեռյալների հոգիները դեպի ստորգետնյա աշխարհ՝ ըստ անտիկ հույների հավատքի։

Երկու տարեկան հարբեցողը

Երբ Շրի Լանկայում ապրող Սյուջիտ անունով տղան դարձավ 2 տարեկան, նա հայտնեց իր մորը, որ իր իսկական տունը գտնվում է իրենց տնից 8 մղոնի վրա ու իր իսկական անունը Սեմի Ֆերնանդո է, և նա աշխատել է երկաթգծում, սակայն հետո դարձել է հարբեցող ու զոհվել է՝ ընկնելով բեռնատար մեքենայի տակ։ Ստիվենսոնի հետաքննությունը ցույց տվեց, որ իսկապես այդ կողմերում ապրել է նման մարդ, ով մահացել է ճիշտ այնպես, ինչպես պատմել էր մանկիկը։ Ընդհանուր առմամբ, գիտնականը գտել էր 59 համապատասխանություն երեխայի ու իրական Սեմիի հարազատների պատմածների միջև։ Տղան չէր դադարում զարմացնել իր ծնողներին՝ Սեմիի կյանքին վերաբերող նորանոր մանրամասներով, մինչև 6 տարեկան, երբ նրա այդ հիշողություններն ամբողջությամբ չքվեցին։

Հիշել ամեն ինչ

Շատ հիպնոլոգներ վստահ են, որ ռեինկարնացիան ուսումնասիրել պետք է խորը հիպնոսի օգնությամբ։ Օրինակ՝ Մյունհենի համալսարանի գիտնականների հարյուրավոր մարդկանց են խորը հիպնոսի ենթարկել ու հարցեր տվել նրանց՝ իրենց կյանքի առաջին 3 տարիների վերաբերյալ ու զարմանալի բացահայտում էին արել։ Հարվածների 35 տոկոսը կարողացել էր «հիշել» այնպիսի իրադարձությունները, որոնք ինչպես հետո էր պարզվել, երբեք չէին պատահել իրենց հետ, կամ էլ սկսել էին խոսել այնպիսի օտար լեզուներով, որոնց իրենք չեն տիրապետել։

Օրինակ՝ հոգեբան Յան Կուրիեն իր «Ոչ ոք ընդմիշտ չի մահանում» գրքում նկարագրում է, թե ինչպես Ֆիլադելֆիայից ամերիկացի մի բժիշկ հիպնոսի էր ենթարկել իր կնոջը՝ տեղափոխելով նրան անցյալ։ Հանկարծ նրա կինը սկսել էր խոսել ցածր տղամարդկային ձայնով ու անծանոթ լեզվով։ Հրավիրված մասնագետները եկել էին այն եզրակացությանը, որ «տղամարդը» խոսում է հին շվեդերենով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել