Այն, որ մերօրյա Հայաստանում շատ-շատ կան աղանդներ, դրանում երկու կարծիք լինել չի 
կարող:  Բոլորիս քաջ հայտնի է այն փաստը, որ աղանդավորները հոգեորսությամբ և 
փողոցներում քարոզներով են զբաղված, որը արգելված է և՛ օրենքով, և՛ բարոյապես: Եվ 
հարց է ծագում, ինչու՞ մեր իշխանությունները, ոստիկանությունը, ՆԳՆ-ը չեն պայքարում 
դրանց դեմ: 
Այն, որ աղանդավորների շրջանում իրենց այսպես կոչված  <<հովվի>>  ասածը օրենք է, և 
բոլորը մեկ մարդու նման հլու հանազանդ առանց հասկանալու ընդունում և առաջնորդվում 
են  նրա ասածներով, դա փաստ է: Բոլորին հայտնի է նաև այն փաստը, որ աղանդների 
գործառույթը, ոչ միայն <<կրոնական >> է, այլ նրա հետևում կա նաև բիզնես, ու ահռելի 
գումարներ են աշխատում աղանդների վերնախավում նստած մարդիկ: 
Արի ու տես, որ ամեն գալիք ընտրություններից առաջ,  աղանդների վերնախավի անդամները 
իշխանության մոտ <<Պեռվի կռուգ>> տղերքն են, որոնք հստակ ընտրողների թիվ են 
ներկայացնում, և դրա դիմաց ստանում ընտրակաշառք (ահռելի մեծ գումարներ) : Եվ հովվի 
միջոցով մնացածներին հորդորում են, թե ում պետք է ընտրի և այլն: 
Այս նույն գործընթացը եղել է և շարունակվելու է Հայաստանում: Բնականաբար 
իշխանությունները ամեն ինչ անում են, որպիսի հաջորդ ընտրություններից հետո էլ մնան 
իշխանությունում, այդ իսկ պատճառով ինչպե՞ս կարող են պայքարել և օրենքով պատժել մի 
կազմակերպության, որը իրեն հավաստիացնում և ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ է միշտ: Հարցը 
մտահոգիչ է, և հասարակությունը ակտիվ պետք է պայքարի քայքայիչ աղանդների դեմ, որը 
նաև մեծ սպառնալիք է ազգի ապագայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել