«Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալը հեռարձակվել է 4 եթերաշրջան և մինչ այժմ չի ձանձրացրել հեռուստադիտողներին։ Այն արժանացել է այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են «Էմմի»-ն և «Ոսկե գլոբուս»-ը։ Սարսափ հեռուստասերիալի հերոսները եթերաշրջաններից յուրաքանչյուրում ուղևորվում են տարբեր ժամանակաշրջաններ և հայտնվում ամենատարբեր իրավիճակներում։ Այս հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանն ավարտվեց անցյալ շաբաթ։ Դրանում պատկերված էր շրջիկ կրկես, որի բոլոր դերասանները հաշմանդամ են և տառապում են զանազան խանգարումներից։ Այսպիսի կրկեսների ներկայացումները լայն տարածում ունեին անցյալ դարում։ «Ամերիկյան սարսափ պատմության» 4 –րդ եթերաշրջանի գործողությունները տեղի են ունենում 1952 թ.-ին։ Ուշագրավ է, որ սերիալի բոլոր եթերաշրջաններում խաղում են միևնույն դերասանները, սակայն գրիմի շնորհիվ նրանք ամեն եթերաշրջանում անճանաչելիորեն փոխված են հանդես գալիս ու մարմնավորում են նոր հերոսների։ Ստորև ներկայացված ֆոտոշարքում հայտնի սարսափ սերիալի դերասանները պատկերված են նախ դերի մեջ, ապա իրական կյանքում։ Անկասկած նրանց հաջողվում է կտրուկ կերպարանափոխվել։ 

Նաոմի Գրոսման - Պեպեր

Ջոն Քերոլ Լինչ - Ծաղրածու Թվիստի

Սառա Պոլսոն - Վեթ և Դոթ Թեթլերներ 

Դենիս Օ՛հարե - Լարի Հարվի 

Ուես Բենթլի - Էդվարդ Մորդրեյք

Յոգի Ամգե - Մա Պետիտ (աշխարհի ամենցածրահասակ կինը)

Բենջամին Վուլֆ - Միպա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել