Ժամանակի մեքենան անդադար պտտվում է և մեր կյանքն էլ իր հետ շրջում ամեն տեսակ վայրիվերումներով:Ոմանք վազում են այդ մեքենայի հունով, ոման դանդաղում և բաց թողում պահը: Ոմանք անդադար խոսում են, իսկ ոմանք էլ լռում և հենց նույն լռությամբ ասում ավելին….Ուզում եմ խոսել մի մարդու մասին, ով կյանքի ամեն տեսակ թոհ ու բոհերով անցել,  թե խոսել է տվել իր մասին և թե լռեցրել…Նա գիտի րոպեյի արժեքը և գնահատելով երբեք այն իզուր չի ծախսել:Գաղտնիք չէ, որ հայ ազգը  շատ քմահաճ ու  առանձնակի նախասիրության մենտալիտետի կրող է:Եվ հենց այդ հատկանիշն էլ վառ արտահայտվում է իմ այսօրվա հերոսի մեջ:Չեմ ցանկանում ամպագորգոռ բառերով գովք սկսել իր մասին, չէ,  ամենևին միտք չունեմ աստվածացնելու նրան, բայց ռեալիստ լինելով հանդերձ` չեմ էլ կարող փաստերի լեզվով չխոսել նրա մասին…

Գոռ Վարդանյան, մարդ,  ում անունն  արդեն պատկերացում և հստակ հատկանիշներ է նշմարում մեզանից յուրաքանչյուրի մտքում:Մարզիկ, մարզիչ ապա նաև դերասան, կինոպրոդյուսեր:Սկսենք պարզապես խոսել փաստերի լեզվով և ներկայացնենք նրա անցած ուղին:

Սկսած դեռևս 90-ական թթ-ից,  երբ երկիրս նոր նոր սկսում էր ձևավորվել որպես մշակութային օջախ,  նա  առաջինը համարձակվեց ստեղծել ֆիլմ մարտարվեստի հիմքերով, և այսպես հայկական առաջին մարտաֆիլմը էկրաններ բարձրացավ 2000թ-ին <<Խավարման օր>> անունով:

Հաջորդը ֆիլմը շատ չուշացավ <<Ընտրություն>> էկրաններին երևաց 2001թ-ին, այնուհետև <<Չգրված օրենք>> 2003թ-ին, որից հետո 2004թ-ին  իրականացավ առաջին համագործակցությունը արտերկրի ֆիլմարտադրողների հետ, որն էլ  ծնունդ  տվեց <> ֆիլմին:

Շարունակելով խոսել փաստերի լեզվով  ուզում եմ առանձնացնել մի ֆիլմ , որը և մեծ համարձակության և մեծ պատասխանատվության ռիսկերի կրողն է, <<Ճակատագիր>>, առաջին ֆիլմը Հայաստանի պատմության մեջ Ղարաբաղյան պատերազմի մասին, 2006թ-ին մեծ շուքով լցվեց Մոսկվա կինոթատրոնի դահլիճը, ոգևորությունն աննկարագրելի էր մարդկանց աչքերում,Եղավ դադար , որի ընթացքում  ստեղծվում էր այնպիսի մի  ֆիլմ, որն արդեն հետո պիտի դառնար համար մեկ քննարկվող թեման յուրաքանչյուր հայի համար` <<Վրիժառու>> 2008թ,Մեծ աղմուկ բարձրացրած այս ֆիլմը  համարձակվեց ցուցադրել իր պետության ամենամութ ու վտանգավոր կողմերը, և դրա դեմն առնելու ամենաբարդ, բայց լուսավոր միջոցները:Ֆիլմը , որոշ ժամանակ հետո ունեցավ ոչ պակաս աղմկահարույց շարունակություն, 2011թ-ին հաջորդեց <> ֆիլմը արդեն նկարահանված ԱՄՆ-ում:Եվ վերջապես այս ահռելի ցանկին միանում է նաև նորաստեղծ  և մյուսներից  բավականին տարբերվող ոճի մի ֆիլմ, որը նկարահանվեց 2013թ-ին ԱՄՆ-ում, հայ  կինոգործիչների ջանքերով , առաջին անգլալեզու ֆիլմը հայերի մասնակցությամբ <<Ստվերները դրախտում>>:Ես ներկայացրեցի մեկին, ով այս , բոլոր ֆիլմերի հեղինակն ու պրոդյուսերն է հանդիսանում, և ցանկանում եմ իմանալ թե ինչն է պատճառը, որ հայ հանդիսատեսը չունի ադեկվատ հայացքներ և չի կարողանում գնահատել արվածը, չի կարողանում տարբերել չարվածից, ուզում եմ նշել մի փաստ ևս, Գոռ Վարդանյանը 8 հայկական արտադրության ֆիլմերի հեղինակ է, որը կարծում եմ  14 տարվա արդյունքում ահռելի աշխատանք է, ես կփորձեմ զերծ մնալ համեմատություններից, բայց  չեմ կարող չնշել, որ այս մարդը իսկապես աշխատում է և վկայությունն էլ 8 ֆիլմերն են, որոնցից ամեն մեկը իր ժամանակահատվածում ասելիք է կուտակել բոլորիս մոտ. Այլ հարց է, երբ մարդուն չես սիրում, երբ  մրցակցության մեջ ես լինում նրա հետ ու չես ցանկանում ուշադրության կենտրոնում պահել,  բայց չես կարող լինել առողջ դատողության տեր մարդ և չնկատել դիմացինիդ արած աշխատանքը, եթե անգամ այն բացասական կամ էլ չնչին է:

Կասեմ միայն, որ եթե կարողանում ես առողջ քննադատության արժանացնել մեկին, ուրեմն պիտի նաև կարողանաս գնահատել արված աշխատանքըՄարդը երկու կողմ ունի` լավ ու վատ, անցյալ ու ապագա: Սիրած մարդու մեջ պետք է ընդունել երկու կողմն էլ…

Ինչու  անդրադարձա այսօր Գոռ Վարդանյանին, շատ պարզ պատճառով, այսօր մեր անկախ պետության ամենակենտրոնացված ոլորտի` հայոց 23 ամյա հզոր բանակիս տարեդարձն է,  և ընտրեցի Գոռ Վարդանյանին, արդեն նշեցի, որ  նա առաջինն է համարձակվել նկարահանել ֆիլմ Ղարաբաղյան պատերազմի մասին: Ես գտնում եմ, որ նա  կամային և  ուժեղ տղամարդու  տեսակ է,  այո,  համարձակվում եմ այդպես որակել նրան, քանի որ անզեն աչքով էլ երևում է տվյալ մարդու անցած ուղու  բարդ ու դժվարին լինելը և ինչու չէ նաև ստեղծածի մնայուն լինելը:


Հայկական բանակի 23 ամյակի առթիվ, շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բանակի ներկայացուցիչներին և մեր հպարտ 
զինվորներին, որոնց շնորհիվ մենք ասօր հանգիստ շնչում ենք: Ցանկանում եմ մեր երկրին հզոր բանակ և թող մեր զիվորները միշտ այդպես կանգուն լինեն և աննահանջ:

Շնորհավոր տոնդ  Հայոց հաղթանակած բանակ, և բարի ծառայություն քեզ հայ զինվոր:

Գոռ Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել