Tert.am-ը գրում է․

Տնտեսության զարգացման համար Հայաստանը պետք է օգտագործի հայ մարդու ռեսուրսը՝ գիտության, տեխնիկայի ու բարոյականության հարթության վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ընդգծելով, թե միայն լոլիկ արտադրելով ոչ մի առաջընթաց չի գրանցվի երկրում:


«Երկրում առաջացել է մի վիճակ, որ ներքին կառուցվածքները թույլ չեն տալիս արդյունաբերության զարգացում, դրա համար է ոչնչացվում տեսական ֆիզիկան, մաթեմատիկան, ինժեներական գործը, նայեք դիմորդների քանակը: Իսկ սրանք ցանկացած երկրի տեխնիկական վերազինման բազան են»,– նշեց նա:


«Ասում են՝ ինչքան լոլիկ շատ արտադրենք, բանվորը ավելի շատ զբաղված կլինի, ու հարցը կլուծվի, բայց սա հարցի լուծում չէ, լոլիկ արտադրելով տնտեսություն չենք զարգացնի: Հայաստանը ո՛չ գյուղատնտեսության հզոր բազա ունեցող երկիր է, ո՛չ էլ տուրիզմի համար այդքան գրավիչ է»,-ասաց նա:


Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ ինքը գիտի միլիարդավոր դոլարների կապիտալի տեղ, որը կարող է ներդրել ՀՀ տնտեսության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել