Բիձինա Իվանաշվիլիի հայտնի հայտարարության հետ կապված սկսել են արդարանալ նրա կուսակցության հայազգի դեմքերը, ընդ որում բավականին տխմար ձևով։ Օրինակ, ըստ նորաթուխ պատգամավոր Ռուսլան Պողոսովի` «հայերի հայրենիքը շատ մոտ է, բայց նրանք այստեղ են ապրում» հայտարարությունն անելիս ի նկատի է ունեցել, որ Վրաստանում հայերն իրենց զգում են ինչպես հայրենիքում: «Վրաստանն այստեղ ապրող հայերի համար հայրենիք է, և նրանք իրենց այստեղ լավ են զգում», իսկ մեկ ուրիշ հայազգի գործիչ՝ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, հայտարարել է, որ հայ համայնքը ևս պարզաբանումների է սպասում: «Քանի որ տեսանյութ և ձայնագրություն չկա, չենք կարող հաստատ պնդել, թե Իվանիշվիլին ինչ է նկատի ունեցել: Ամեն դեպքում մենք դիմել ենք և խնդրել ենք, որպեսզի Իվանիշվիլին պարզաբանումներ անի»....
Ասել կուզի, Իվանիշվիլին բլթ ա արել ու միանգամից գտնվել են հայազգի պնակալեզներ, ովքեր երևի ուզում են շան լափը իրենց գլխին թափվի։ Իսկ Բիձինան մամլո ասուլիս է հրավիրելու, որպեսզի պարզաբանումներ տա, իսկ մեր լեզվով ասած՝ կռուտիտ լինի իր բլթի համար։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել