Լուսանկարչուհի և երկու երեխաների մայր Իվետ Այվենսը ապագա մայրիկների անկրկնելի գեղեցիկ լուսանկարներ է ստեղծում բնության գրկում՝ բաց տարածության մեջ։

Լուսանկարչուհին կիսվել է իր փորձով՝ նշելով.

Իմ մեջ զարգացող կյանքը ստիպեց ինձ նկատել շրջապատող կյանքը։ Ես այնքան ուժեղ կապ էի զգում բնության հետ, որը երբևէ չէի զգացել։

Իր տված հարցազրույցում Այվենսը ասել է. «Մոդելներին լուսանկարում եմ դրսում, որովհետև հենց այդտեղ է, որ ես ինձ առավել երջանիկ եմ զգում, ես սիրում եմ մաքուր օդը, սիրում եմ արևի բնական լույսը, որը դուրս է գալիս ծառերի միջով։ Բնությունը ոգեշնչում է ինձ և իմ հաճախորդներին. նրանք բացվում են, ու կապ է ստեղծվում։ Հենց այստեղ է տեղի ունենում կախարդանքը»։

Լուսանկարչության միջոցով ցուցադրելով մայրության գեղեցկությունը՝ Այվենսը նշել է.

Ուզում եմ ցույց տալ, որ չնայած իրենց սրտխառնոցներին, ցավերին՝ նրանք աստվածուհիներ են ու պետք է այդպես զգան իրենց։

Այվենսին կարող եք հետևել նաև Ֆեյսբուքում։

pregnant-woman-outdoor-photography-Ivette-Ivens5pregnant-woman-outdoor-photography-Ivette-Ivens6

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել