Իսկ դու գիտե՞ս ԱՄՆ 44-րդ նախագահ Բարակ Օբամայի մասին այս հինգ փաստերը։

 1  Դավաճան  նախագահ


Գաղտնի ծառայությունը, որին հանձնարարված էր պաշտպանել նախագահին ու նրա ընտանիքին, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ծածկանուն էր օգտագործում։ Նախագահ Օբամայի անունը «Renegade» (թգ.՝ դավաճան) էր, առաջին տիկնոջինը՝ «Renaissance» (թգ.՝ վերածնունդ), ավագ դստեր Մալիայինը՝ «Radiance» (թգ.՝ ճառագայթ) և կրտսեր դստեր Սաշայինը «Rosebud» (թգ.՝ վարդի կոկոն)։

 2  Առաջին աշխատանքը


Հավայան կղզիների Հոնոլուլու բնակավայրում գտնվող պաղպաղակի խանութը, որտեղ նախագահ Օբաման կատարում էր իր առաջին աշխատանքը։

Նախագահ Օբամայի առաջին աշխատանքը, որպես դեռահաս, պաղպաղակ վաճառելն էր։ Նա ասում է, որ այն ժամանակ այնքան շատ է պաղպաղակ կերել, որ արդեն այլևս չի սիրում այն։

 3  Կարող էր ճարտարապետ դառնալ


Նախագահ Օբաման մի ժամանակ ցանկանում էր ճարտարապետ դառնալ.

Կար ժամանակ, որ ես կարծում էի, թե կարող եմ ճարտարապետ դառնալ։ Ես կարծում էի, թե ավելի կրեատիվ էի, քան իրականում կայի, այդ իսկ պատճառով փոխարենը ես քաղաքականության ճանապարհով գնացի։

 4  Վատ սովորությունը


Նախագահ Օբաման իր հեռախոսը ստուգելիս։

Դեռ այն ժամանակ, երբ Օբաման նախագահի թեկնածու էր, նրան հարցրեցին, թե որն է իր ամենավատ սովորությունը։ Նա պատասխանեց, որ իր «Blackberry» հեռախոսը ստուգելն էր իր վատ սովորությունը։

 5  Սիրած գիրքը


Առաջին տիկին Միշել Օբաման հայտնել է, որ ԱՄՆ նախագահը «Հարրի Փոթերի» գրքերի մեծ սիրահար է ու իր աղջիկների հետ կարդացել է երիտասարդ կախարդի արկածների մասին պատմող բոլոր 7 գրքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել